Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մի քանի բուսամիջոց սրտխփոցի դեպքում

Սրտխփոց ասելով հասկանում են հիվանդի կողմից սրտի գործունեության (աշխատանքի) զգալը: Այն գտնվում է ինքնավար նյարդային համակարգի վերահսկողության տակ և չի արտացոլվում մարդու գիտակցության մեջ, սակայն սեփական օրգանիզմի ֆունկցիաների բարձր ընկալմամբ օժտված անձինք, օրինակ՝ տագնապի վիճակում գտնվողները, սկսում են զգալ սեփական սրտի աշխատանքը: Սրտի գործունեության ընկալում նկատվում է նաև առողջ մարդկանց մոտ՝ հարվածային ծավալի կամ սրտի ռիթմի հաճախության ավելացման դեպքում զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետևանքով, աորտալ ռեգուրգիտացիայով (աորտային փականի անբավարարություն) հիվանդների մոտ, թիրեոտոքսիկոզի և առավել հաճախ սրտի ռիթմի խանգարումների դեպքում:

Բուսամիջոցներ

Առյուծագի- 1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 0.5 լ. սպիտակ գինի:Թողնել 3-4 օր: Խմել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ` քաղցած վիճակում:

Դաղձ_ խմել օրական 200 գ. եփուկ:

Ծնեբեկ բժշկական- արմատները փոշիացնել և խմել ջրի հետ: Կամ խմել արմատներից պատրաստված թուրմը:

Նարդոս բժշկական- 3 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած  ջուր,թրմել 10 րոպե: Քամել, խմել մաս-մա, մեկ օրվա ընթացքում:

Ուղտափուշ-խմել եփուկը:

Տուղտի արմատահյութը խառնել խնձորի,կամ լիմոնի հյութի հետ և խմել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook