Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Նեխուրի ամենաօգտակար հատկությունները. վեց պատճառ ամեն օր նեխուր ուտելու համար

Նեխուրը շատ օգտակար բույս է, որի ցողունները պարունակում են հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ ու սննդարար նյութեր, սակայն ոչ բոլորն են այն ներառում ամենօրյա սննդակարգի մեջ։ Այս մթերքն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, ինչի մասին, սակայն, քչերը գիտեն։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են ամեն օր նեխուր ուտել։

Medikforum.ru կայքը ներկայացրել է նեխուրի ամենաօգտակար հատկություններն ու 6 պատճառ այն ամենօրյա սննդակարգում ներառելու համար։

Պաշտպանում է իմունային համակարգը

Նեխուրը պարունակում է թանին, սապոնին, սելենին, լիմոնեն, կեմպֆերոլ, p-կումարաթթու և А ու С վիտամիններ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են և օգնում են ամրապնդել իմունային համակարգը՝ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը։

Պայքարում է բորբոքումների դեմ

Նեխուրը հարուստ է նաև հակաբորբոքային ազդեցությամբ օժտված ապիգենինով, որը վերականգնում է իմունային բալանսն ու մեղմում է ռևմատոիդ արթրիտի, հոդատապի կամ օստեոարթրիտի հետևանքով առաջացած հոդացավերը։

Նվազեցնում է զարկերակային ճնշումը

Այս մթերքի մեջ պարունակվում է ֆտալիդ, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի և շաքարի բարձր մակարդակները։ Բացի այդ, այս բնական նյութը նաև բարելավում է արյան շրջանառությունը՝ նպաստելով անոթների լայնացմանն ու զարկերակային բարձր ճնշման կարգավորմանը։

Կանխում է օրգանիզմի ջրազրկումը

Նեխուրն 95%-ով բաղկացած է ջրից, ուստի այն ամենօրյա սննդակարգում ներառելը կօգնի խուսափել օրգանիզմի ջրազրկումից։ Այն հատկապես օգտակար է շոգ եղանակին։

Կարգավորում է մարսողությունը

Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ նեխուրը կարգավորում է աղիների աշխատանքն ու բարելավում է մարսողությունը։ Պարբերաբար այն օգտագործելը թույլ է տալիս նվազեցնել մարսողության խանգարման, փորկապության ու փորլուծության զարգացման հավանականությունը։ Բացի այդ, նեխուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից և պահպանել սլացիկ կազմվածքը՝ խուսափելով քաղցի զգացումից։

Պայքարում է հիպերլիպիդեմիայի դեմ

Այս խնդիրը զարգանում է արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակի հետրանքով, ինչն էլ բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի և աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ Նեխուրի մեջ պարունակվող մանրաթելերը խոչընդոտում են աղիներում ավելորդ խոլեստերինի կլանմանը, ինչը նշանակում է, այս մթերքի գործածությունն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը՝ դրանով իսկ պայքարելով հիպերլիպիդեմիայի դեմ։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook