Friday, April 26, 2024
ՀիվանդություններՀոգեբանի անկյունՆորություններ

Նշաններ ,որոնք խոսում են երեխայի տեսողության և լսողության հետ կապված շեղումների մասին

Լսողության և տեսողության հետ կապված բոլոր դժվարությունները  որքան վաղ են հայտաբերվում, այնքան ավելի հեշտ են շտկվում: Դա հնարավորություն է տալիս  խուսափելու  խոսքի և շարժումների  ներդաշնակության խանգարումներից:

Երեխայի ծանրալսության մասին կարելի է կասկածել, եթե`

  • Երեխայի խոսքը անհասկանալի  և աղքատիկ է,
  • Երեխան անտարբեր է խոսողի նկատմամբ, հատկապես եթե չի տեսնում խոսողին,
  • Երեխան շատ մոտ է նստում հեռուստացույցին և լսում է միայն ամենաբարձր ձայները
  • Ականջի բորբոքումներ`օտիտ,հաճախակի է ունենում
  • Չի արձագանքում երբ իրեն կանչում են
  • Չի սիրում լսել հեքիաթներ,եթե սենյակում աղմուկ է
  • Չատ ուշադիր է նայում  խոսողի շրթունքներին
  • Չշփվող է,ինքնամփոփ,ինքնավստահ չէ

Երեխայի տեսողության հետ կապված բարդություններն են`

*Շլություն-աչքերը նայում են տարբեր ուղղություններով, քանի որ ակնագնդերի կմախքային մկանների աշխատանքը ճիշտ չի զուգակցված:Շլությունը կարող է լինել ժառանգական կամ ծագել կրած հիվանդությունների հետևանքով:

*Հեռատեսություն- վատ է տեսնում մոտիկը,

*Կարճատեսություն – վատ է տեսնում հեռուն,

*Աստիգամատիզմ- աչքի օպտիկական անկանոնություն է,որը տեսողության լուրջ  խնդիր է,

*Ամբլիոպիա- զարգանում է այն դեպքում, երբ հեռատեսությունը,կարճատեսությունը և աստրիգմատիզմը ժամանակին չեն շտկվում: Երեխան այս դեպքում անբավարար է օգտագործում ավելի վատ տեսնող աչքը:

Տեսողության հետ կապված շեղումների մասին  կարելի է կասկածել եթե

  • Երեխան առարկաները շատ է մոտեցնում աչքերին
  • Նկարել, կարդալ չի սիրում
  • Նայելիս աչքերը կկոծում է
  • Ծանրաշարժ է, անընդհատ բախվում է կահույքին, սայթաքում է:
  • Չի տեսնում ,չի կարողանում վերցնել մանր առարկաները:
  • Ունի ժառանգական նախատրամադրվածություն:

Այս  շեղումները նկատելու դեպքում, դիմեք Ձեր երեխայի մանկաբույժին, երեխայի լսողությունը և տեսողությունը  ստուգելու, հետագա  բուժումներ ստանալու համար:

 

Ապրեք  Առողջ
պատրաստեց՝  Ա Հարությունյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook