Friday, April 26, 2024
Նորություններ

Որոնք են վարունգի ամենաօգտակար հատկությունները. 7 պատճառ ամենօրյա սննդակարգում վարունգ ներառելու համար

Մեծ քանակությամբ ջրով հարուստ, շատ համեղ ու հասանելի վարունգները համարվում են ամռանը հնարավորինս արագ թարմանալու և ինքնազգացողությունը զգալիորեն բարելավելու լավագույն միջոցներից մեկը, սակայն քչերին է հայտնի, որ այս մթերքն իրականում շատ ավելի օգտակար է, քան ընդունված է համարել։

Թարմ վարունգը հարուստ է մեծ քանակությամբ ջրով, ինչի շնորհիվ խոնավացնում է օրգանիզմը, ինչպես նաև մի շարք օգտակար տարրերով, այդ թվում՝ К, В, С և В խմբի վիտամիններով, պղնձով, կալիումով ու մանգանով։ Ամենօրյա գործածության դեպքում այս մթերքն օգնում է խուսափել նման կարևոր տարրերի դեֆիցիտից ու նվազեցնել մի շարք վտանգավոր քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, սակայն նշվածները վարունգի միակ օգտակար հատկությունները չեն։ Մասնագետները ներկայացրել են այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու նշել յոթ պատճառ ամեն օր վարունգ ուտելու համար։

Նվազեցնում է սթրեսի մակարդակը

Այս պարզ, հասանելի ու համեղ մթերքը հարուստ է В խմբի վիտամիններով (մասնավորապես՝ В1, В5 և В7 վիտամիններով), որոնք շատ օգտակար են նյարդային համակարգի համար։ Այս օգտակար տարրերի շնորհիվ վարունգն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և ազատում է խուճապի նոպաներից, սթրեսից ու անհանգստությունից։

Բարելավում է գլխուղեղի աշխատանքը

Վարունգը պարունակում է հակաբորբոքային ազդեցությամբ օժտված նյութեր՝ ֆլավոնոիդներ, որոնք բարելավում են գլխուղեղի նեյրոնների փոխգործակցությունն ու ամրապնդում են դրանց կապը։ Սա դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա և պաշտպանում է գլխուղեղի բջիջները տարիքային վնասվածքներից։

Խթանում է մարսողությունը

Վարունգի ամենօրյա գործածության հիմնական դրական կողմերից մեկն այն է, որ այս մթերքը բարելավում է աղիների աշխատանքն ու նպաստում է դրանց լիարժեք մաքրմանը։ Մեծ քանակությամբ ջրով ու լուծվող մանրաթելերով հարուստ այս մթերքն օգնում է կանխել կղանքի պնդացումը, ինչի շնորհիվ ազատում է նաև փորկապությունից։ Բացի այդ, այն նպաստում է ստամոքսի рН մակարդակի նվազմանը՝ դրանով իսկ կանխելով թթվային ռեֆլյուքի զարգացումը։

Նպաստում է սրտամկանի առողջացմանը

Վարունգը պարունակում է մեծ քանակությամբ կալիում՝ հանքանյութ, որը շատ օգտակար է սրտամկանի համար։ Այս տարրը գործում է որպես էլեկտրոլիտ, ինչի շնորհիվ բարելավվում են զարկերակային ճնշման կարգավորման, սրտամկանի կծկումների կարգավորման ու սրտամկանի աշխատանքի կարգավորման մեխանիզմները։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է մանրաթելերով, որոնք կանխում են զարկերակներում մեծ քանակությամբ խոլեստերինի կուտակումն ու դրա հետևանքով մի շարք վտանգավոր խանգարումների զարգացումը։

Նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը

Մեծ քանակությամբ ջրի շնորհիվ վարունգն օգնում է մաքրել օրգանիզմն ու դուրս բերել հնարավոր տոքսիկ նյութերը։ Բացի այդ, այն նաև արգելակում է ազատ ռադիկալների առաջացրած թթվայնացման գործընթացը, որը կարող է դառնալ մի շարք քրոնիկ հիվանդությունների, այդ թվում նաև բորբոքումների ու քաղցկեղի զարգացման պատճառ։

Պահպանում է երիկամների առողջությունը

Այս պարզ ու հասանելի մթերքը շատ օգտակար է նաև երիկամների համար։ Բանն այն է, որ ամենօրյա գործածության դեպքում այն նվազեցնում է օրգանիզմում միզաթթվի մակարդակը՝ դրանով իսկ պահպանելով երիկամների առողջությունը։ Առհասարակ վարունգը համարվում է երիկամները մաքրող լավագույն բնական միջոցներից մեկը։ Այս մթերքն ակտիվացնում է մանր քարերի տարրալուծման գործընթացն ու նպաստում է ավելորդ վնասակար տարրերի դուրսբերմանն օրգանիզմից։

Նպաստում է ստամոքսի խոցերի ապաքինմանը

Վարունգը հիմնային մթերք է, ինչի շնորհիվ բարենպաստ ազդեցություն է ունենում ստամոքսի լորձաթաղանթի վրա և օգնում է բուժել խոցերը։ Սա է պատճառը, որ ստամոքսի խոցերի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օրական մինչև երկու բաժակ վարունգի հյութ խմել։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook