Tuesday, May 7, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կիստաներ կրծքագեղձում

Հարկ է նշել,որ պարզ\հասարակ կիստաները քաղցկեղի չեն վերածվում և հետագայում քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի ֆակտոր չեն հանդիսանում: Բայց կա փոքոր հավանականություն ,որ բարդացած կիստոզ գոյացությունները կարող են պարունակել քաղցկեղային բջիջներ կամ հետագայում քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի ֆակտոր հանդիսանալ:
✅Վաղ ախտորոշումը\հետևողական սքրինինգները,պրոֆիլակտիկ հետազոտությունները հանդիասնում են նշված ռիսկերի նվազման ամենարդյունավետ միջոցները` հատկապես,երբ կիստաների մեծամասնությունը որևէ ախտանիշ չունի և պատահաբար են հայնաբերվում:
💡Իսկ եթե ունեք հետևայալ նշանները,ապա հետազատությունն հետաձգել պետք չէ
📍շոշափվող գոյացություն (կարող է լինել նաև ցավոտություն շոշափելիս)
📍դաշտանային ցիկլից առաջ կարող է նկատվել շոշափվող գոյացության չափերի մեծացում
📍պտուկից արտադրություն
📍բորբոքման դեպքում հնարավոր են` կրծքում ծանրության զգացում\այտուցվածություն\մաշկի գույնի փոփոխություն,մարմնի ջերմության բարձրացում,ընդհանուր թուլություն
💡Ե՞րբ հետազտվել
✅Պրոֆիլակտիկ նպատակով` տարին 1անգամ
✅Գանգատների առկայության դեպքում` անմիջապես` անկախ վերջին հետազոտության ժամկետից
✅Հյատնաբերված փոփոխություններից ելնելով կարիք կլինի հսկել 3,6 կամ 12ամիս պարբերականությամբ
✅Որոշ դեպքերում ցուցվում է ասպիրացիա և ստացված պարունակության հետագա հետազտություն ,բուժում (ինչը քննարկվում է բուժող բժշկի հետ համատեղ)
💡Պատճառնե՞րը: Շատ են` սթրես,արտաքին միջավայր,գենետիկա,հորմոնալ տեղաշարժեր և այլն
💡Կիստաները բազմազան են` կարող են լինել բազմակի,խմբավորված,կամ միակի,տարբեր չափերի,բազմաբնույթ պարունակության,խառը ստրուկտուրայով ու հենց սոնոգրաֆիկ հետազատությունն էլ լիարժեք ինֆորմացիա է տրամադրում,ինչը կարևոր է բուժման տակտիկայի և հետագա հսկողության համար:

x Close

Like Us On Facebook