Friday, April 26, 2024
Նորություններ

Պրոֆեսոր Նիզամ Մամոդի «Օրգանների փոխպատվաստում. կատարողական արվեստ» զեկույցը` Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում՝ հուլիսի հինգին, պլենար դասախոսությունների շրջանակում, «Օրգանների փոխպատվաստում. կատարողական արվեստ» զեկույցով հանդես փոխպատվաստման վիրաբույժ (Guy’s and St Thomas’ NHS Foundation Trust, Միացյալ Թագավորություն, Լոնդոն), փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիզամ Մամոդը:

Բանախոսի հետ խոսեցինք փոխպատվաստման ոլորտի կարևորության, բարդությունների և ոլորտում առկա նորարարությունների մասին: Անդրադարձանք նաև Հայաստանում փոխպատվաստման գործընթացներին:

Քսանմեկերորդ դարը տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջան է, որն ուղակիորեն անդրադառնում է նաև բժշկության զարգացման վրա: Ի“նչ  նորարարական տեխնոլոգիաներ են կիրառվում փոխպատվաստման  ոլորտում:

Նորարարություններից կառանձնացնեմ ռոբոտատեխնիկայի կիրառում, որն, իրավամբ, հեղափոխություն է երիկամի փոխպատվաստման բնագավառում: Սկսած  առաջին փոխպատվաստումից (այն իրականացվել է 1954  թվականին) մինչև ռոբոտատեխնիկայի կիրառումը մենք օգտագործում էինք նույն մեթոդը, այն է՝ բաց վիրահատական միջամտություն, որից հետո հիվանդին անհրաժեշտ էր առնվազն մեկ շաբաթ՝ վերականգնման համար:
Այժմ, կիրառելով ռոբոտատեխնիկան և մի քանի լապարասկոպիկ գործիքներ, մենք կարող ենք նվազագույն ռիսկայինությամբ ստանալ առավելագույն որակ: Ինչ վերաբերում է վերականգնողական շրջանին՝ այս միջամտությունից հետո հիվանդը վերականգնվում և դուրս է գրվում կլինիկայից շատ ավելի կարճ ժամկետներում, քան բաց վիրահատության դեպքում:

Նշեմ նաև, որ այս մեթոդն ապահովում է առավել ճշգրիտ փոխպատվաստում:

Որքանո՞վ եք ծանոթ  Հայաստանում իրականացվող փոխպատվաստման գործընթացներին, ի՞նչ կարևոր քայլեր կան, որ Հայաստանը պետք է անի` քայլ առաջ գրանցելու համար:
Հայաստանում կան հազարավոր մարդիկ,  ովքեր ունեն   փոխպատվաստման անհրաժեշտություն: Եթե նրանք փոխպատվաստվեն, կլավացնեն կյանքի որակն ու նաև կերկարացնեն կյանքի տևողությունը: Հայաստանում կան որակյալ մասնագետներ, ովքեր կարող են իրականացնել վիրահատություններն ու հիվանդի վերականգնողական փուլը: Բայց` ամենակարևորը.  գտնել լուծումներ՝ մահացած մարդկանց  օրգաններով փոխպատվաստման և հետագա  օգտագործման համար: Հայաստանում սա է այն բացը, որում պետք է լրջագույն աշխատանքներ տարվեն:

Ի հակադրություն Մեծ Բրիտանիայի, որտեղ փոխպատվաստումը սուբսիդավորվում է պետության կողմից, Հայաստանում դա բավականին թանկ է: Ինչպե՞ս  կարելի է հասնել նրան, որ մեզ մոտ վիրահատություններն առավել մատչելի լինեն:

Հայաստանում  մեկ տարում փոխպատվաստվել է 15 հիվանդ, այնինչ դրա անհրաժեշտությունն ունեն շատ ավելի մեծ թվով հիվանդներ:

Հիվանդները շատ դեպքերում փոխպատվաստման համար մեկնում են արտերկիր՝ ծախսելով մեծ գումարներ ճանապարհի և փոխպատվաստման վրա:  Կարծում եմ, եթե  ներդրվի մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստման ծրագիրը, Հայաստանում շատ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան սպասարկվել և գինն անհամեմատ մատչելի կլինի:

http://5imca.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook