Wednesday, May 1, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

9 արտահայտություն, որոնք ծնողները պետք է ամեն օր ասեն երեխաներին.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը: Երեխայի մանկությունը մի շրջան է, որին ծնողները պետք է հոգատարությամբ ու սիրով մոտենան: Երբեմն պատահաբար ասված որևէ արտահայտությունը կարող է լուրջ վնաս հասցնել երեխային: Հարկ է հիշել, որ միայն խաղալիքներ գնելն ու նրանց հետ խաղալը բավական չէ: Անհրաժեշտ է ժամանակ տրամադրել նաև նրանց հետ զրուցելուն և նրանց աջակցելուն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 արտահայտություն, որոնք երեխաները պետք է հնարավորինս հաճախ լսեն ծնողներից:

  1. «Շնորհակալ եմ»

Անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել երեխաներին նույնիսկ մանրուքների համար: Ընդգծեք, որ գնահատում եք յուրաքանչյուր շնորհավորական բացիկը, կոնֆետն ու օգնությունը:

  1. «Դու կարող ես դա անել»

Այն երեխաները, որոնք անընդհատ ոգևորիչ խոսքեր են լսում ծնողներից, ավելի վստահ են լինում իրենց ուժերին, քան նրանք, ում չեն աջակցել: Ցույց տվեք երեխային, որ դուք հավատում եք նրա տաղանդներին և կոչ արեք երբեք չհանձնվել:

  1. «Ես վստահում են քեզ»

Վստահությունը կարևոր է ոչ միայն ամուսինների միջև. այն շատ մեծ նշանակություն ունի նաև երեխաների հետ ճիշտ հարաբերություններ հաստատելու հարցում: Երեխան պետք է հասկանա, որ ծնողը վստահում է իրեն: Դա կօգնի, որպեսզի նա նույնպես վստահի ձեզ և չստի:

  1. «Ինչպե՞ս է անցել օրդ»

Անհրաժեշտ է ամեն օր ժամանակ գտնել և քննարկել, թե ինչպես է անցել երեխայի օրը: Սովորություն դարձրեք հետաքրքրվել երեխայի առօրյայում տեղի ունեցող իրադարձություններով, ճշտեք, թե ինչ նոր բան է նա սովորել, խնդրեք, որ պատմի իր ընկերների, սիրելի ուսուցիչների և առարկաների մասին: Այս դեպքում կարևոր են բոլոր մանրուքները:

  1. «Ես հպարտանում եմ քեզնով»

Երեխան պետք է հասկանա, որ պարտադիր չէ լինել դասարանի ավագը կամ որևէ մրցանակի արժանանալ, որպեսզի ծնողները հպարտանան իրենով: Նա պետք է գիտակցի, որ հաղթանակը դեռ ամեն ինչ չէ և շատ ավելի կարևոր է սեփական սխալները գիտակցելը, ճշմարտությունը, փոխադարձ օգնությունը, մաքրության պահպանումը:

  1. «Օգնիր ինձ»

Հարկավոր հնարավորինս հաճախ երեխաներից օգնություն խնդրել, ինչի շնորհիվ նրանք իրենց անհրաժեշտ կզգան և կգիտակցեն, որ ծնողները վստահում են իրենց:

  1. «Ես քո կողքին եմ»

Երեխաները պետք է իմանան, որ ծնողներն աջակցում են իրենց՝ անկախ ամեն ինչից: Նրանք պետք է հասկանան, որ ծնողները միշտ իրենց կողքին կլինեն ու կաջակցեն՝ նույնիսկ սխալվելու դեպքում:

  1. «Ամեն ինչ լավ կլինի»

Շատ կարևոր է, որպեսզի երեխաները գիտակցեն, որ ոչ միշտ է ամեն ինչ ուզածի նման լինում: Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին, որ պետք է շատ ուժեղ լինել անհաջողությունները հաղթահարելու և ապրել շարունակելու համար:

  1. «Ես սիրում եմ քեզ»

Երեխաները պետք է իմանան, որ ծնողներն իրենց շատ են սիրում, ուստի հարկավոր է հաճախ ասել այս խոսքերն ու պատմել, թե ինչ եք անում նրանց պաշտպանելու և երջանկացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook