Friday, April 26, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ջրի համաշխարհային օր

Ամեն տարի մարտի 22-ին ուաշխարհի շատ երկրներում տոնվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը կամ Ջրի համաշխարհային օրը: Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 միլիարդը` դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ:
Այս օրը սահմանվել է 1993թ. փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից:
Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարը առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում:
Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում:
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևի՝ պետություններին առաջարկվել է այս օրը անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook