Tuesday, May 7, 2024
Նորություններ

ՀՀ ԱՆ աշխատանքի տեղավորման համար հայտագրել է Արցախից բռնի տեղահանված 500 բուժաշխատող

ՀՀ առողջապահության նախարարությունը արդեն հայտագրել է Արցախից բռնի տեղահանված 500 բուժաշխատող աշխատանքի տեղավորման համար։ Այս մասին այսօր, հոկտեմբերի 12–ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով, վերապատրաստումների փուլում են 213 բուժաշխատող, իսկ 42–ն արդեն ստացել են հավաստագիր (նրանք ունեցել են կրեդիտավորված կուրսերի մասնակցություն)։

«Մասնագիտակցումն ու վերապատրաստումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար կլինի անվճար։ Նրանք հնարավորություն կունենան նաև փոփոխելու իրենց մասնագիտացումը և համապատասխանեցնելու ՀՀ –ի պահանջարկին»,– ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը հավելեց նաև, որ 100–ից ավելի մասնագետների պետական բուժհաստատություններում արդեն իսկ կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, նրանցից շատերն անցել են աշխատանքի։

Մասնավոր բուժկենտրոնները եւս ակտիվ ներգրավված են այս աշխատանքներին։Ու քանի որ մարզերում աճել է բնակչության թիվը, ապա եթե այս պահին մարզային պոլիկլինիկաներում թափուր հաստիքներ չկան, ապա ընթացքում դրանք կառաջանան, եւ սա եւս հաշվարկվում է արցախցի բուժաշխատողները տեղեկացվում են դրա մասին», – ասաց Անահիտ Ավանեսյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook