Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Ռուսական մայրաքաղաքում կհայտնվի ևս մեկ Կրեմլ

Մոսկվայում կտեղադրեն Կրեմլի, Էյֆելյան աշտարակի, Բիգ Բենի և այլ հայտնի համաշխարհային տեսարժան վայրերի կրկնօրինակները։ Այդ մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

«Սառցե Մոսկվա․ Ընտանեկան միջավայրում»  ամենամյա փառատոնի շրջանակներում Հաղթանակի այգում դեկտեմբերի 29-ին կհայտնվեն համաշխարհային հայտնի հուշարձանների սառցե կրկնօրինակները։ Ցուցահանդեսին կներկայացվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից 32 երկիրների խորհրդանիշներ, որը կանցկացվի Ռուսաստանում 2018 թվականին։ Մոսկվացիներն ու քաղաքի հյուրերը կարող են տեսնել սառցե Էյֆելյան աշտարակը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Բիգ Բենը, Քրիստոսի հայտնի արձանը Բրազիլիայում, Ճապոնիայի հնագույն Հիմեձի ամրոցը։ Սառցե արձանների բարձրությունը կգերազանցի վեց մետրը։

Մոսկվա

Նախագծի կազմակերպիչ Ամեքսանդր Կովտունցի խոսքերով՝ սառցե քանդակները կներկայացվեն ութը ցուցադրություններով՝ ըստ խմբերի քանակի, որին բաժանվել են  32 ֆուտբոլային հավաքականները։ Յուրաքանչյուր ցուցահանդես կներառի չորս երկրի տեսարժան վայր, որոնք կմրցակցեն միմյանց դեմ։ Քանդակների կոմբինացիան հայտնի կդառնա դեկտեմբերի 1-ին։

Բոլոր սառցե արձանների միավորող օղակը կդառնա  12 մետր բարձրությամբ մոսկովյան Կրեմլը։  Փառատոնի շրջանակներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ և սունբծննդյան տոնավաճառ։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook