Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սուսանակ, գոնորեա` վարակիչ բորբոքային հիվանդություն

Սուսանակգոնորեա , տրիպեր, վեներական հիվանդությունների խմբի վարակիչ բորբոքային հիվանդություն, որը բնորոշվում է միզասեռական օրգանների և աչքի լորձաթաղանթի ախտահարմամբ։ Գոնորեան փոխանցվում է սեռական ճանապարհով, հազվադեպ՝ կենցաղային ճանապարհով։ ԱՄԿ տվյալներով աշխարհում յուրաքանչյուր տարի գոնորեայով վարակվում են մոտ 78 միլիոն մարդ։ Գոնորեայով վարակումը տեղի է ունենում ցանկացած տարիքում։ Բնածին կամ ձեռքբերովի անընկալություն գոնոկոկի նկատմամբ գոյություն չունի, գոնորեայով կարելի է հիվանդանալ մի քանի անգամ։ Գոնոկոկերի առկայությունը միզուկում կամ սեռական գեղձերում չի պաշտպանում օրգանիզմը կրկնակի վարակումից(սուպերինֆեկցիա)։ Հարուցիչը Նեյսերի գոնոկոկն է (լատ.՝ Neisseria gonorrhoeae), որը ձևով նման է սուրճի հատիկի (դիպլոկոկ)։

Գոնոկոկն իրենից ներկայացնում է զույգ կոկ(դիպլոկոկ) , որի երկու կոկերը ձևով հիշեցնում են սուրճի հատիկներ՝ գոգավոր կողմերով միմյանց վրա դրված և նեղ ճեղքով բաժանված։ Գոնոկոկի միջին երկարությունը 1.25 մկ է, լայնությունը՝ 0.7-0.8 մկ։ Էլեկտրոնային մանրադիտակով երևում է, որ չնայած փոքր չափերին, գոնոկոկերն ունեն բավականին բարդ կառուցվածք։ Neisseria gonorrhoeae ախտահարում է միզուկը, արգանդի վզիկի խողովակը, նաև ուղիղ աղինկոկորդը և կոնյուկտիվան պատող էպիթելը։ Ախտահարում են նաև միզասեռական ուղու վերին հատվածի օրգանները։ Լաբորատոր պատրաստուկներում գոնոկոկերը լավ ներկվում են անիլինային ներկերով, սակայն սպիրտի ազդեցությամբ հեշտությամբ գունազրկվում են ու նորից ներկվում երկրորդ ներկով (գրամ-բացասական են)։ Գոնոկոկերը բացառապես մարդկանց մակաբույծներ են, օրգանիզմից դուրս՝ հատկապես չորանալիս, ջերմության, արևի ճառագայթների, հականեխիչ դեղամիջոցների ու քիմիական նյութերի ազդեցությամբ արագ ոչնչանում են։

Հիվանդության փոխանցում

Վարակի աղբյուրը սուսանակով հիվանդն է։ Բացի հիմնական՝ սեռական ճանապարհից, սուսանակով երբեմն կարող են վարակվել հիվանդների օգտագործած իրերի (սպիտակեղեն, երեսի սրբիչ, գիշերանոց են) հետ շփվելիս։ Թաքնված սուսանակով հիվանդ հղի կանանց պտուղը վարակվում է ծննդաբերության ժամանակ։

Բնածին կամ ձեռքբերովի անընկալություն գոնոկոկի նկատմամբ գոյություն չունի, սուսանակով հնարավոր է վարակվել մի քանի անգամ։ Հիվանդությունը ժառանգաբար չի փոխանցվում։

Խրոնիկական գոնորեա

Եթե այս կամ այն պատճառով սուր գոնորեային միզուկաբորբը չի ապաքինվում, ապա հետագա անատոմիական փոփոխությունների հետևանքով առաջանում է խրոնիկական գոնորեային միզուկաբորբ։ Այսպիսով, խրոնիկական գոնորեային միզուկաբորբը կամ սուր գոնորեայինի անբավարար բուժման, կամ այն բանի հետևանքով է, որ թարմ միզուկաբորբը ընթացել է սակավ ախտանիշներով, թառամ, և հիվանդը, չնկատելով, չի դիմել բժշկի օգնությանը։ Բորբոքային պրոցեսը խրոնիկական գոնորեայի ժամանակ կրում է օջախային բնույթ, ընդ որում ամենից ավելի արտահայտված փոփոխություննները տեղի են ունենում առաջային միզուկում։ Հաճախ նշվում է միզուկային գեղձերի և Մերգանի փոսիկների բորբոքում։ Եթե գեղձերի արտահանիչ ծորանները սեղմվում են ինֆիլտրատի կողմից, ապա առաջանում են ռետենցիոն կիստաներ: Խրոնիկական գոնորեային միզուկաբորբը, որպես կանոն, թառամ ընթացք ունի, պարբերաբար առաջացնելով սրացումներ, որոնք կլինիկորեն հիշեցնում են սուր կամ ենթասուր թարմ միզուկաբորբ։ Հաճախ սրացումներին նախորդում են սեռական գրգռումները, ալկոհոլի օգտագործումն ու ռեժիմի այլ խանգարումները։

Կանանց սուսանակ

 Կանանց սուսանակը սկսվում է արգանդի վզիկի, ապա միզուկի լորձաթաղանթի ախտահարումից, սակայն բորբոքային պրոցեսն ընթանում է թույլ, «համր», որի պատճառով, երկար ժամանակ չիմանալով հիվանդության մասին, նրանք շարունակում են սեռական կյանքը, դառնալով վարակի աղբյուր։ Բուժման բացակայության և անբարենպաստ ռեժիմի պայմաններում գոնոկոկերը շարունակում են բազմանալ ու տարածվել, ընդգրկելով միզասեռական ուղիների ստորին և վերին հատվածները։ Բորբոքումը կարող է անցնել նաև փոքր կոնք:

Կարող են զարգանալ նաև սուսանակային հոդաբորբ և այլ օրգանների ախտահարումներ։ Չեն ախտահարվում միայն արտաքին սեռական օրգանները և հեշտոցը: Ի տարբերություն տղամարդկանց սուսանակի, կանանց սուսանակը բնորոշվում է բազմաօջախային բորբոքումներով։ Արգանդի վզիկի խողովակի սուր ախտահարման ախտանշաններն են՝ թարախային արտադրություն հեշտոցից, լորձաթաղանթի կարմրություն, այտուց։ Քրոնիկական շրջանում նշված երեույթները խիստ մեղմանում են, շատ դեպքերում լորձաթաղանթը գրեթե ընդունում է բնական ւոեսք։ Միզուկաբորբի ժամանակ որոշ հիվանդներ (20-30%) գանգատվում են այրոցի ու ցավի զգացումից, որոնք ուժեղանում են միզարտադրության ժամանակ, իսկ երբ միանում է միզապարկի վզիկի բորբոքումը՝ նաև միզելու վերջում։ Հաճախակի են հաստ աղիքի ստորին հատվածի (գո նոռեային պրոկտիտ) և բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումները (գոնոռեային ստոմատիտ, ֆարինգիտ)։

Աղջիկների սուսանակ

 Աղջիկների սուսանակը մեծ մասամբ հանդիպում է 2-8 տարեկանում, դեպքերի 85-95%-֊ը հետեանք է արտասեռականվարակման։ Ընդ որում վարակի աղբյուրը գերազանցապես մայրերն են։ Սուսանակն առավելապես ընթանում է սուր՝ ընդգրկելով արտաքին սեռական օրգանները, հեշտոցը, միզուկը, հաստ աղիքը: Տղաները սուսանակով խիստ հազվադեպ են հիվանդանում։ Նորածին երեխաների սուսանակ, անկախ սեռից, հազվադեպ արձանագրվում է աչքերի լորձաթաղանթի բորբոքում (գոնոբլենոռեա)՝ ծնվելիս, մայրերից վարակվելու հետեանքով։ Նորածին աղջիկներին բնորոշ է նաև արտաքին սեռական օրգանների սուսանակ։

Գոնորեայի միզուկաբորբի բարդություններ

Բարդություններ առաջանում են ինչպես թարմ, այնպես էլ խրոնիկական գոնորեայի միզուկաբորբի ժամանակ, բայց տարբեր հաճախականությամբ։ Թարմ գոնորեայի միզուկաբորբի ժամանակ նրանք համեմատաբար հազվադեպ են, քանի որ ժամանակին սկսված ու լիարժեք բուժման դեպքում գոնոկոկերն արագորեն մահանում են։ Ընդհակառակը, հիվանդության ձգձգված ու խրոնիկական ձևերի ժամանակ գրեթե միշտ առկա են բարդություններ։ Հաճախ դրանք կապված են միզուկը շրջապատող, նրան մոտ կամ հեռու գտնվող օրգանների ու հյուսվածքների մեջ գոնոկոկերի անմիջական ներդրման հետ։ Գոնոկոկերը այնտեղ կարող են թափանցել արյան կամ ավշի միջոցով։ Սեռական գեղձերի մեջ հարուցիչները սովորաբար ընկնում են արտազատիչ ծորանների միջոցով։ Բորբոքումը միզուկի առաջային հատվածից կարող է անցնել ետին հատված․ միզելը դառնում է հաճախակի, ցավոտ, հաճախ արյան կաթիլի արտադրությամբ։ Նկատվում են հաճախակի ու ցավոտ անդամալարումներ (էրեկցիա), երազախաբություններ։ Եթե սուր, ենթասուր կամ թառամ ընթացող թարմ միզուկաբորբը չի ապաքինվում, ապա 2 ամսից հետո ընթացքը դառնում է խրոնիկական։ Բարդությունները կարող են պայմանավորված լինել ինչպես հենց գոնոկոկերով, այնպես էլ նրանց միացող երկրորդային ինֆեկցիայով։

Տարբերում են՝

  • սեռական օրգանների բարդություններ՝ հարմիզուկաբորբ, առնանդամի գլխիկի ու ծայրային թլիփի ներսային թերթիկի բորբոքում, շագանակագեղձիբորբոքում, սերմնաբշտերի բորբոքում և այլն
  • միզատար ուղիների բարդություններ՝ միզուկի սպիական նեղացում, միզուկը շրջապատող բջջանքի թարախային բորբոքում, միզապարկի բորբոքում, երիկամների ավազանների ու երիկամների բորբոքում
  • աղիների բորբոքումներ և այլն

Բուժում

Անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային դեղամիջոցներ, ջերմային, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող և ֆիզիոթերապետիկ ու առողջարանային միջոցներ։

Գրականություն-

  • «Մաշկային և Վեներական Հիվանդություններ» Օ.Կ.Շապոշնիկով
  • «Ժամանակակից Վեներոլոգիա» Խաչիկ Խաչիկյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook