Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Վիտամին E` այն ճարպերը հալեցնող անտիօքսիդանտ է

vitamineԱյն ճարպերը հալեցնող անտիօքսիդանտ է, որը բջջաթաղանթի կազմի մեջ պարունակվող ճարպերը (լիպիդները) և բջիջների մեջ եղած տարբեր միացությունները պաշտպանում է ազատ ռադիկալների կողմից քայքայումից: Այս հայտնագործությունն առաջին անգամ արվել է 1922թ.:

E-ն ակտիվացնում է սեռական գեղձերի և առհասարակ էնդոկրին համակարգի աշխատանքը, նպաստում է բազմացմանը, ծնելիությանը:

Վիտամին E-ի պակասը հղի կանանց վիժումների է հանգեցնում: E-ն խթանում է մկանների աշխատանքը, ֆիզիկական աշխատունակությունն է բարձրացնում, օրգանիզմը ամրացնում է: Անեմիայի` սակավարյունության վտանգը կանխարգելում է` թույլ չտալով հեմոգլոբինի մեջ պարունակվող արյան կարմիր գնդիկների տարրալուծումը:

Այս վիտամինը համարվում է ամենահզոր վիտամիններից առաջնայինը, որը բոլոր դեղամիջոցներից ամենալավն է պայքարում  սրտային մի շարք հիվանդությունների դեմ: Նվազեցնում է սրտային սուր նոպաների հաճախականությունը, ինչպես նաև` նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդություններից մահացությունների քանակը` անոթները պաշտպանելով հնարավոր վնասվածքներից, պաշտպանում է աթերոսկլերոզից:

Որքան հաճախ օգտագործեք E վիտամինը, այնքան ձեզ կապահովագրեք սրտամկանային մի շարք հիվանդություններից: Վիտամին E-ն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակությունը, ինչպես նաև կանխում է դրա կուտակումը զարկերակների պատերին, որը խցանում է արյան շրջանառությունը: Միևնույն ժամանակ` ավելացնում է «լավ» խոլեստերինի քանակը, որը մաքրում է զարկերակը:

Արյունը մաքրելով վնասակար ճարպերից, E-ն լավացնում է արյան շրջանառությունը, և զգալիորեն նվազեցնում է տրոմբոցիտների խցանումները:

Շաքարախտով հիվանդների համար վիտամին E-ի պակասը չափազանց վտանգավոր է, քանի որ բարձր է թրոմբների առաջացման հավանականությունը: 3-4 ամիս շարունակ վիտամին E-ի օգտագործումը կարգավորում է ածխածնային և ճարպային փոխանակությունների հնարավոր խախտումները` հյուսվածքները պաշտպանելով վնասվածքներից:

pill-vitamin-e_ovbpdn Վիտամին E-ն կարևորագույն դերակատարում ունի հատկապես նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ, պրոֆիլակտիկ հրաշալի միջոց է: Դա ապացուցվել է բժշկական տարբեր փորձագիտական հետազոտությունների ժամանակ: Ավելին, այն, վիտամին C-ի հետ, դանդաղեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացումը:

– Շնչառական համակարգի խանգարումների սիմպտոմների ժամանակ լավագույնս օգնում է E վիտամինի ճիշտ քանակությամբ կանոնավոր և ամենօրյա օգտագործումը:

– Հոդերի բորբոքմամբ` արտրիտով տառապող մարդիկ E վիտամինի օգտագործմամբ զգալիորեն կմեղմեն հոդացավերը:

– Ի դեպ, E վիտամինի պակասը կարող է հանգեցնել նաև աչքի կատարակտի, տեսողության զգալի վատացման, նույնիսկ կարող է կուրացման պատճառ դառնալ:

– E վիտամինի ամենօրյա օգտագործումը հրաշալիորեն ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը: Պաշտպանում է հնարավոր բացիլներից, ինֆեկցիաներից, ինչպես նաև՝ տարիքային այլ հիվանդություններից:

E վիտամինի մեծ քանակություն կա` բուսական յուղերի (արևածաղկի, եգիպտացորենի, պալմայի ), մարգարինի որոշ տեսակների, նուշի, գետնընկույզի` արախիսի, ցորենի և նրա սերմի, ձվի դեղնուցի, լյարդի, հնդկաձավարի (գրեչկա), վարսակաձավարի (օվսյանկա), չափազանց օգտակար` ցորենի թեփի, թարմ կանաչ ոլոռի, թարմ սպանախի և բրոկկոլի կաղամբի, լոլիկի, ընկուզեղենի, սաղմոն ձկան (լոսոս), հացահատիկային բույսերի սաղմնային հատիկների, մսի, ավոկադոյի, կանաչեղենի, կաթի, կարագի մեջ:

Այս վիտամինից չի պարունակվում գազարի, սոխի, կարտոֆիլի, վարունգի, հացի, մակարոնեղենի մեջ:

Վիտամին E-ի պակասից մկանային, ապա ոսկրային, ինչպես նաև` սրտամկանային դիստրոֆիա` խախտումներ են առաջանում: Ավելին, վիտամին E-ի անհրաժեշտ քանակի պակասը նաև պիգմենտային հետքեր է առաջացնում մաշկի, ձեռքերի վրա: Ինչպես նաև օրգանների վրա, որոնք, թեև մենք չենք տեսնում, սակայն բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների պատճառ են դառնում:

 

Սակայն, նաև չպետք է չարաշահել վիտամին E-ն. մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում սրտխառնոց, արյան ճնշման բարձրացում և այլ երևույթներ կարող են տեղի ունենալ, որն, իհարկե, հնարավոր է կարգավորել` վիտամինի քանակը նվազեցնելով: E-ն համադրելի է վիտամին C-ի և A-ի հետ. A-ն նպաստում է E-ի յուրացմանը, իսկ C-ն բարձրացնում է տոկոֆերոլի պաշտպանական գործունեությունը:

 

Ապրեք առողջ

պատրաստեց `Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook