Էպիլեպսիա՝ պարցիալ նոպաներ
Պարցիալ նոպաները լինում են պարզ և կոմպլեքսային: Երբ նոպայի ժամանակ գիտկցությունը պարզ է, կոչվում է պարզ պարցիալ նոպա. Երբ գիտակցությունը մասնակի կամ ամբողջապես բացակայում է գրգռի տարածման պատճառով, կոչվում է կոմպլեքային պարցիալ նոպա: Պարզ պարցիալ նոպաները կարող են ծագել կեղևի ցանկացած զոնայից, որից էլ պայմանավվվոոորված է նոպայի տեսակը՝
.Շարժողկան
.Զգացողական սոմատոսենսոր, տեսողական պարզ ֆենոմեններ
.Վեգետատիվ / պարբերական սրտխառնոցի, որովայնում ցավերի, սրտխփոցի, էմիգաստրալ շրջանից բարձրացող ալիքի զգացում, և այլն/
.Հոգեշարժական /հիշողության աղավաղումներ. Տեսիլքներ, ցնորքներ, անհիմն վախի զգացումը, հոտառական, համի հալյուցինացիաներ/
Գիտակցության մակարդակը էպիլեմսիայի տեսակի բնորոշման համար ունի մեծ նշանակություն: Գիտակցութունը խանգարված է, եթե հիվանդը նոպայի ժամանակ հրահանգ չի կատարում, շրջապատի հետ կոնտակտի մեջ չի մտնում և չի հիշում իր հետ կատարվածը: Կոմպլեքսային պարցիալ նոպան սկսվում է շարժական կանգնով: Կոմպլեքսային պարցիալ նոպաները տևում են մինչև 1-2 րոպե և բացարձակ միատիպ են:
Նոպայից հետո հիվանդը խառնաշփոթ է, ապակողմնորոշված: Այս վճակը կարող է տևել 10-15 րոպե: Մեծահասակների մոտ առաջին անգամ դիտված նոպայի դեպքում պետք է անպայման ժխտել գլխուղեղի օրգանական ախտահարումները՝ ուռուցքները, ուղեղի ինֆարկտները կամ ինֆեկցիաները:
Էպիլեպսիայի բուժուման նպատակները՝
- Կրկնակի նոպաների զարգացման ռիսկի իջեցում
- Կանխորոշման բարելավում
- Ռեմիսիայի ժամանակ հասնել, առանց նոպաների վերականգնման , հակացնցումային դեղերի հանելուն
- Մինիմումի հասցնել բուժման կողմնակի էֆեկտները: