Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

օգտակար բուսամիջոցներ հոդատապի համար

Բալենի -խմել պտուղների կոթուկների եփուկը:

Բողկ- քերել և քերվածքով տրորել ցավող մասը:

feverfew01Երիցուկ սովորական– 20 գ  բուսահումքը եփել 1 լ. ջրում: Լուծույթը քամել, լցնել լոգարանի ջրի մեջ և լոգանք ընդունել:

images-1 ժողովրդական բժշկության մեջ գետնամորին օգտագործվում է ախորժակը լավացնելու, մարսողությունը կարգավորելու համար: Միաժամանակ համարվում է որպես հակաբորբոքիչ, ցավազրկող և վերքամոքիչ միջոց: Օգտագործվում է նաև միզուղիների և լեղուղիների քարային հիվանդության, պոդագրայի և հեպատիտների ժամանակ: Տերևների եփուկն օգտագործում են շնչահեղձության, արգանդային արյունահոսության, խոցային հիվանդության, գաստրիտների, ուժերի անկման, անեմիայի, հիպերտոնիկ և սրտային հիվանդությունների, աթերոսկլերոզի ժամանակ: Թարմ տերևները դնում են հնացած վերքերին, իսկ պտուղներն օգտագործում են թեյի ձևով` մարմնի ցրտառական հիվանդությունների, լնդախտի և ատամնաքարի դեպքում: Գերմանիայում այն օգտագործվում է լեղաքարային, նյարդային և փայծաղի հիվանդությունների, գաստրիտների, բրոնխիալ ասթմայի, անքնության, հոգնայի ձևով` թութքի, կոմպրեսի ձևով` թացացող և արյունահոսող վերքերի, ուտելու ձևով` բերանի վատ հոտի ժամանակ և այլն:

Իծամորի- խմել տերևների թուրմը: Ուտել պտուղները:

Լոշտակ- խմել արմատների եփուկը:

Խաղող- ուտել թարմ պտուղները և չամիչը:

Խնձորենի-սննդի մեջ մտցնել խնձորի օրեր, որոնց  ընթացքում միայն հարկավոր է խնձոր ուտել:

Հոնի-1 ճաշի գդալ չոր հոնի վրա լցնել 1 բաժակ ջուր, եփել մինչև եռալը:Թրմել 30-50 րոպե: Խմել օրակամ 3 անգամ կեսական բաժակ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook