Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Տաք շոկոլադի օգտակար հատկությունները. գիտնականներ

Տաք շոկոլադն ամենահամեղ ըմպելիքներից մեկն է, որի բաղադրիչներից մեկն, իհարկե, շոկոլադն է: Այս ըմպելիքը կարելի է օգտագործել, ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան, ուստի այն հարմար է և՛ նախաճաշին վայելելու համար, և՛ օրվա ընթացքում:

Գիտնականները պարզել են, որ տաք շոկոլադն ամենաօգտակար ըմպելիքն է սրտամկանի համար, սակայն այն առհասարակ շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տաք շոկոլադի օգտակար հատկություններից մի քանիսը:

1.      Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաք շոկոլադը պարունակում է երկու անգամ շատ հակաօքսիդանտներ, քան կարմիր գինի, երեք անգամ շատ, քան կանաչ թեյը և հինգ անգամ շատ, քան սև թեյը:

2.      Գիտնականները կարծում են, որ որքան բարձր է տաք շոկոլադի ջերմաստիճանը, այնքան շատ հակաօքսիդանտներ է ստանում օրգանիզմը:

3.      Տաք շոկոլադը պարունակում է նյութեր, որոնք օգտագործվում են ներքին արյունահոսությունների և շաքարային դիաբետի բուժման համար, ինչպես նաև ալբումինուրիաների դեպքում:

4.      Չնայած, որ հասարակ շոկոլադը նույնպես հարուստ է հակաօսիդանտներով, դրա օգտակարությունը չեզոքացվում է, քանի որ այն պարունակում է հագեցած ճարպեր: Տաք շոկոլադի մեկ չափաբաժնում, որպես կանոն, ավելի քիչ ճարպեր են պարունակվում, ի տարբերություն շոկոլադում պարունակվող 8 գրամ ճարպերի:

5.      Տաք շոկոլադի բաղադրության մեջ պարունակվող ֆլավոնոիդները բարձրացնում են օրգանիզմում ազոտի օքսիդի մակարդակը, ինչի շնորհիվ բարելավվում է արյան հոսքը, իջնում է զարկերակային ճնշումը և կարգավորվում է սրտի աշխատանքը:

6.      Տաք շոկոլադում պարունակվող ֆլավոնոիդները նաև օգնում են կանխել թրոմբների առաջացումը:

7.      Բացի այդ, տաք շոկոլադը բարելավում է արյան ու թթվածնի հոսքը դեպի գլխուղեղ և, քանի որ թուլամտությունը (դեմենցիա) հաճախ պայմանավորված է լինում դեպի գլխուղեղը հոսող արյան ոչ բավարար քանակությամբ, ապա մասնագետները կարծում են, որ այդ հիվանդությունը կարելի է բուժել տաք շոկոլադի միջոցով:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook