Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Օմեգա 3 պոլիչհագեցած ճարպաթթուներ

Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները ալիֆատիկ շարքի ճարպաթթուներ են, որոնք պարունակում են չհագեցած C=C կրկնակի կապ՝ օմեգա-3 դիրքում։ Օմեգա-3 տերմինը վերաբերում է ճարպաթթվի մեթիլենային ծայրից ածխածնի 3-րդ ատոմի մոտ ածխածին-ածխածին կրկնակի կապին։ Առավել կարևոր օմեգա-3 ճարպաթթուներից են ալֆա-լինոլենաթթուն, էյկոզապենտաենաթթուն և դոկոզահեքսաենաթթուն։

Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները հաճախ անվանում են նաև «էական» ճարպաթթուներ։ Այս անվանումը տրվել է հետազոտողների կողմից, ովքեր հայտնաբերել են նրանց նշանակությունը երեխաների նորմալ աճի համար։ Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների ոչ մեծ քանակությունը սննդակարգում (կալորիաների ընդհանուր քանակի մոտավորապես 1 տոկոսը) նպաստում է նորմալ աճին, իսկ մեծ քանակությունը չի ունենում լրացուցիչ էֆեկտ։ Կապված օմեգա-3 ճարպաթթուների մեծ կենսաբանական նշանակության հետ՝ այս ճարպաթթուները լայնորեն կիրառվում են բժկության հետևյալ ոլորտներում.

  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելում,
  • Զարկերակային հիպերտոնիայի և աթերոսկլերոզի կանխարգելում,
  • Ուղեղի աշխատանքի կարգավորում,
  • Ինֆեկցիոն հիվանդությունների, հոդերի ախտահարման կանխարգելում,
  • Աուտոիմուն հիվանդությունների կանխարգելում,
  • Առողջ հղիության և կրծքով կերակրման շրջանի համար,
  • Հեպատոպրոտեկտոր ազդեցություն,
  • Աստմայի ժամանակ շնչառական ուղիների սպազմի նվազեցում,
  • Ուռուցքային հիվանդությունների կանխարգելում,                                                                             514 Կան տվյալներ օրգանիզմի ԴՆԹ-ի մոլեկուլում տելոմերների պահպանման և նույնիսկ վերականգնման վրա օմեգա-3 ի ազդեցության մասին, ինչը բերում է կյանքի տևողության մեծացման։ Էյկոզապենտաենաթթուն և դոկոզահեքսաենաթթուն հանդիսանում են ֆիզիոլոգիապես անհրաժեշտ նյութեր։ Դոկոզահեքսաենաթթվի բարձր կոնցենտրացիան գլխուղեղի գորշ նյութում (չոր զանգվածի շուրջ 3%-ը), ֆոտոռեցեպտոր բջիջների արտաքին սեգմենտներում, աչքի ցանցաթաղանթում ցույց է տալիս, որ դոկոզահեքսաենաթթուն հանդիսանում է կենսականորեն անհրաժեշտ ուղեղի և աչքի ֆունկցիաների համար։ Կատարված գիտական հետազոտությունները ապացուցեցին, որ օմեգա-3 պահանջվում է ուղեղի նորմալ գործունեության համար, քանի որ արագ ապահովում է էներգիայի հոսք, որն անհրաժեշտ է բջջից բջիջ ազդակները հաղորդող իմպուլսների հաղորդման համար։ Դա թույլ է տալիս բարձրացնել մտավոր ունակությունները, ինչպես նաև մտքում պահել ինֆորմացիա, առավել արագ այն դրսևորել՝ անհրաժեշտության դեպքում։ Դոկոզահեքսաենաթթուն ակտիվ տեղափոխվում է պլացենտայի միջոցով մորից պտուղ, ինչպես նաև առկա է կրծքի կաթում։ Սրանք փաստեր են, որոնք ցույց են տալիս դոկոզահեքսաենաթթվի կենսաբանական կարևորությունը պտղի զարգացման, իսկ այնուհետև նորածնի աճի և զարգացման համար։ Էյկոզապենտաենաթթուն և դոկոզահեքսաենաթթուն նաև առանցքային նշանակություն ունեն բորբոքային ռեակցիաների հոմեոստազի պահպանման մեջ։ Էյկոզապենտաենաթթուն հանդիսանում է բարձր ակտիվությամբ օժտված իմունոբորբոքային կարգավորիչների՝ թրոմբոքսանների, պրոստոգլանդինների և լեյկոտրիենների նախորդը։ Բացի դրանից, էյկոզապենտաենաթթվի և դոկոզահեքսաենաթթվի վերջերս նկարագրված օքսիդացված մետաբոլիտները՝ ռեզոլվինները, դոկոզատրիենները և նեյրոպրոտեկտինները, օժտված են ինչպես հակաբորբոքիչ, այնպես էլ պաշտպանակն ֆունկցիաներով։

Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների հիմանակն սննդային աղբյուրներն են.

  • Ձկան յուղ
  • Կտավատի աղացած սերմեր և կտավատի յուղ
  • Ագարիկոնի յուղ
  • Մանանեխի յուղ

 Ձկան յուղի ամենակարևոր օգտակար հատկությունները:

Ձկան յուղն ունի բնական ծագում՝ այն ստանում են ձողաձկան լյարդից: Նրա մեջ կան շատ հանքային նյութեր և վիտամիններ: Ձկան յուղի ամենակարևոր բաղադրիչը օմեգա-3 չհագեցած ճարպաթթուններն են: Հենց դրանք են ձկան յուղի համատարած օգտագործման պատճառը:

rybiy_zhir

Օմեգա-3-ն ունի հակաօքսիդանտային ազդեցություն, որը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը: Օրգանիզմն ավելի դանդաղ է ծերանում, մաշկը մնում է առաձգական և ձիգ, իսկ կանացի գեղեցկությունը պահպանում է բնական տեսքը: Այն դրական է ազդում կանանց արտադրողական համակարգի վրա  և հղիության ընթացքում կարգավորում արգանդի տոնուսը:  Ձկան յուղի մեջ պարունակվող D վիտամինը  շատ օգտակար է հղի կանանց, երբ նրանց մոտ կալցիումի պակաս է զգացվում: Այս վիտամինը օգնում է կալցիումի ներծծմանն աղիքներում և քչացնում է նրա դուրսբերումը մեզի միջոցով:

Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը

Այն իջեցնում է արյան  ճնշումը, իջեցնում է տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան  մեջ և կարգավորում է սրտխփոցը:

Զարգացնում է երեխաների միտքը

Ապացուցվել է, որ հղիության ընթացքում ձկան յուղով հարուստ սնունդ ընդունող մայրերի երեխաները ավելի լավ են կողմնորոշվում և մտավոր բարձր կարողություններ են ունենում:

Բարելավում է մաշկի և մազերի վիճակը

Ձկան յուղը խոնավեցնում է մաշկը, կարող է վերացնել կարմրությունը, բշտիկները կամ ցանը: Այն հոյակապ սնուցում է մազերը` դրանց փայլ, ծավալ հաղորդելով և նպաստելով արագ աճին:

Բարելավում է հոգեկան առողջությունը

Պահպանում է դոպամինի և սերոտոնինի մակարդակը, այս երկու հորմոնի հավասարակշռությունը խախտվում է Ալցհեյմերի հիվանդության, շիզոֆրենիայի կամ ընկճախտի ժամանակ:

Դիմացկուն է դարձնում եղանակային ալերգիաների նկատմամբ

Ուժեղացնում է իմունային համակարգը և պաշտպանում քթի խոռոչը և կանխում է ալերգիկ բորբոքումը:

Կանխում է վիժումը

Ամրապնդելով սաղմի օրգանները հղիության ժամանակ` օգնում է խուսափել անցանկալի վիժումից:

Նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը

Կաթվածը տեղի է ունենում, երբ արյունատար անոթը խցանվում է, իսկ ձկան յուղը օգնում է վերացնել դրան հանգեցնող գործոնները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook