Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

ՆԵՐՈՒՂԵՂԱՅԻՆ ՀԵՄԱՏՈՄԱ

Ներուղեղային հեմատոմաները հիմնականում առաջանում են տրավմայի հետևանքով, բայց կարող են հանդիպել այլ վիճակների հետ կապված, ինչպիսիք են անոթային մալֆորմացիաները, ուռուցքները, հիպերտոնիան: Տրավմաների դեպքում հայտնաբերվում են դասական «հարված» և «հակահարված» վնասվածքների ձևերը: «Հարված» տեսակը առաջանում է ուժի կտրուկ դանդաղեցման հետևանքով, որը վնասում է մանր ներուղեղային անոթները: «Հակահարված» տեսակը առաջանում է, որպես երկրորդական տրավմա ուղեղի այն հատվածում, որը տեղադրված է ուժի ազդեցության վեկտորի դիմաց: Այսպիսի վնասվածքը կոչվում է ուղեղի սալջարդ կամ «կեղևային կոնտուզիա», քանի որ այն ազդում է ուղեղի գորշ նյութի մակերեսային շերտի վրա: Ռադիոլոգիական նշաններն  են ` տրավմաներից առաջացած հեմատոմաները սովորաբար ՀՏի վրա ունեն մի քանի ոչ մեծ սահմանազատված, ուժեղ մարման զոնաներ գլխուղեղի  պարենխիմայում: Նրանք հաճախ շրջապատված են թույլ մարման եզրակով, որն առաջանում է հարակիծ վնասված բջիջների այտուցման հետևանքով:
            Ծավալային գոյացության էֆեկտը որոշվում է հաճախ և դիտվում է փորոքների կոմպրեսիայի ձևով, և 3-րդ փորոքի և մանգաղի տեղաշարժով հակառակ կողմ: Երկրորդական սահմանափակված այտուցը միջին գծի տեղաշարժով առաջացնում են բարձր ռիսկ հիվանդի համար, քանի որ հնարավոր է ուղեղային ճողվածքի զարգացում և հետևաբար ուղեղի մահ:
 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook