Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

6 պարզ քայլ մեջքի ու ողնաշարի առոջղության պահպանման համար

Մեջքի ու ողնաշարի հետ կապված խնդիրները շատ տարածված են և խիստ բացասաբար են ազդում մարդու կյանքի որակի վրա: Ընդ որում՝ բժիշկները նշում են, որ մեծ մասամբ դրանք պայմանավորված են լինում մարդու կենսակերպով ու սովորություններով, ուստի խնդիրներից կարելի է հեշտությամբ ազատվել՝ պարզապես դրանց առաջացմանը նպաստող ռիսկային գործոններից խուսափելով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 կանոն, որոնց հետևելը կօգնի խուսափել մեջքի ցավերից ու լուրջ վնասվածքներից:

1.      Ծանր իրեր չբարձրացնել. հարկ է հիշել, որ մարմնի ամբողջ ծանրությունը պահում է հենց ողնաշարը, ուստի ցանկացած ծանր իր կարող է դառնալ լուրջ խնդիրների պատճառ: Հատկապես ուշադիր պետք է լինեն կանայք, քանի որ կանանց ողնաշարը շատ ավելի թույլ է, քան տղամարդկանց ողնաշարը, ինչի հետևանքով ավելի հեշտ է վնասվում:

2.      Հետևել կեցվածքին. կեցվածքին հետևելը շատ կարևոր է, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և մեջքը միշտ ուղիղ պահել: Ճիշտ կեցվածքը կօգնի հավասար բաշխել ծանրաբեռնվածությունը և կանխել ողնաշարի վնասվածքները:

3.      Հետևել քաշին. ճարպակալումն ու ավելորդ քաշը հավելյալ ծանրաբեռնվածություն են ողնաշարի համար, որն առանց այդ էլ մշտապես խիստ ծանրաբեռնված է: Հարկ է հիշել, որ ավելորդ քաշը կարող է շատ վտանգավոր լինել՝ դառնալով ողնաշարային սկավառակների դեֆորմացիայի պատճառ:

4.      Օգտագործել կալցիումով հարուստ մթերք. այս տարրն անչափ կարևոր է ոսկորների առողջության պահպանման համար, ուստի հարկավոր է անպայման հարստացնել սննդակարգը կալցիում պարունակող մթերքով (օրինակ՝ կաթնաշոռ, պանիր, կաթ և այլն):

5.      Կրել միայն հարմարավետ կոշիկ. բարձրակրունկ կոշիկները, նեղ ու անհարմար կոշիկները, ինչպես նաև չափազանց ցածրակրունկ կոշիկները խիստ վնասակար են ողնաշարի ու ոտնաթաթերի համար և նպաստում են մի շարք խնդիրների առաջացմանը, ուստի հարկավոր է հնարավորինս խուսափել նման կոշիկներից կամ կրել դրանք շատ կարճ ժամանակահատված:

6.      Մարզել մկանները. ամուր ու մարզված մկանային համակարգն օգնում է նվազեցնել ողնաշարի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը՝ պաշտպանելով այն վնասվածքներից: Մասնագետները նշում են, որ ձիգ ու մարզված մկանները մեջքի ցավերից խուսափելու լավագույն միջոցներից մեկն են, ուստի հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել մկանների մարզմանը:

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook