Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպե՞ս ազատվել չափից ավելի ճարպոտ մաշկից

Էնդոկրինոլոգ Արինա Տերտիշնայան նշել է մաշկի չափից ավելի ճարպոտության պատճառների եւ դրանից ազատվելու մասին, գրել է «МедикФорум»-ը։

«Ճարպագեղձերի եռանդուն աշխատանքը կարող է վկայել անդրոգենային մաշկի մասին։ Դա այն վիճակն է, երբ բարձր է անդրոգենների (արական սեռական հորմոնների) մակարդակը, այն ուղեկցվում է կլինիկական ախտանշաններով։

Ամենից հաճախ այդ ախտանշանները հայտնվում են չափից ավելի ճարպոտության եւ ճարպոտ մաշկի, մազերի տեսքով, կարող է լինել ակնե։ Հիպերանդրոգենիայի ախտանշաններից է գիրսուտիզմը՝ կանանց մազերի աճը տղամարդկանց նման, այդ թվում դեմքին։

Բավական հաճախ հիպերանդրոգենիայի ժամանակ խախտվում է կանանց ցիկլը, այդ ֆոնին սերմնազատում չի լինում, առաջանում են սաղմնավորման հետ կապված բարդություններ։

Արտաքնապես խնդիրն արտահայտվում է ավելորդ քաշով մարմնի վերին հատվածներում։ Հաճախ առաջ են գալիս ինսուլինառեզիստենտություն եւ 2-րդ տեսակի շաքարային դիաբետ։

Ինչպես տեսնում եք, ճարպոտ մաշկը ընդամենը արտաքին ախտանշան է, որը կարող է վկայել օրգանիզմում լուրջ խախտումների մասին։ Մաշկն արձագանքում է առաջինը, քանի որ դրանում կենտրոնացած են շատ անդրոգենազգայուն կառույցներ։

Բայց խնդիրը միշտ պետք է փնտրել ներսում։ Եթե սեռական հորմոնները նորմի մեջ են եւ շեղումներ չկան, ուշադրություն դարձրեք լյարդի դետոքսին, աղիներին, լեղապարկին։ Երբեմն բավական է կարգավորել սնունդը, հանել ավելորդ ածխաջրերը սննդաբաժնից։

Կերակրացանկում ավելացրեք յուղոտ ձկներ (դա կհարստացնի օրգանիզմը օգտակար օմեգա-3-ով), սոյա եւ լոբազգիներ, կտավատի սերմեր, բրոկոլի, լիտիցիտին, օմեգա կենսահավելումների տեսքով՝ դեֆիցիտը լրացնելու համար։

Իսկ ահա խմելու միջոցով ընդունվող հակաբեղմնավորիչները, որոնք նշանակում են շատ բժիշկներ, հիպերանդրոգենիայի խնդրի լուծում չեն։ Դրանք ժամանակավոր միջոցներ են՝ հնարավոր կողմնակի ազդեցություններով։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook