Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Արդյոք անվտանգ է սոլյարին

10 փաստ սոլյարիների մասին

1. ՍՈԼՅԱՐԻՆ ԱՐԵՎԻՑ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ: Հետազոտություններն ասում են, որ չկա նման հասկացություն ինչպիսին է անվտանգ սոլյարին – մեկ սեանսը ավելացնում է մաշկային տարբեր ուռուցքների զարգացման հավանականությունը: Մելանոմայի դեպքում այն կազմում է մոտ 20%, տափակ բջջային քաղցկեղի դեպքում՝ 67%, իսկ բազալ բջջային քաղցկեղների դեպքում 29%: Այս փաստի ապացույցները այնքան շատ են, որ շատ երկրներում պարտադրում են փակցնել այդ սենյակներում հատուկ նախազգուշացնող պաստառներ:
2. ԱՐԵՎԱՅՐՈՒՔԸ ԾԵՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՇԿԸ: Տարբեր տիպի կնճիռներ, գունակային բծեր և մաշկի առաձգականության նվազում առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են արևայրվում: Իհարկե նման երևյութներ լինում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր խուսափում են արևից, բայց շատ ավելի հազվադեպ:
3. ՍՈԼՅԱՐԻԻՑ ՕԳՏՎԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ: Տարեկան հազարավոր դեպքեր են լինում տարաբնույթ վնասվածքների, այրվածքների, ուշագնացության և այլ: Պայմանավորված է նրանով, որ ճառագայթման տակ կարող է արևայրվողի մոտ առաջանալ ճնշման տատանումներ, որոշների մոտ կա վախ փակ տարածություններից և այլն։
4. ԲԱԶԱՅԻՆ ԱՐԵՎԱՅՐՈՒՔ ՍՏԱՆԱԼԸ ՉԻ ԿԱՆԽՈՒՄ ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՐԵՎԱՅԻՆ ԱՅՐՎԱԾՔԸ: Սխալ է ծով մեկնելուց առաջ ՙՙնախապատրաստել՚՚ նման ձևով մաշկը: Ոչինչ դրանից չի փոխվի: Արևի վնասող ազդեցությունը կարելի է կանխել ճիշտ ժամանակին արևահարվելով և ճիշտ ընտրված և ճիշտ ձևով արևապաշտպաններ կիրառելով: Ամեն անգամ արևի տակ մնալով մենք վնասում են մաշկի բջիջների ԴՆԹ-ն: Իսկ ինչքան շատ է այն վնասվում, այնքան ավելի մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը:
5. ՎԻՏԱՄԻՆ D ՍՏԱՆԱԼ ՍՈԼՅԱՐԻՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է: Վիտամին Դ-ի սինթեզի համար հարկավոր է ուլտրամանուշակագույն ճառագայթման Բ ալիքներ, իսկ սոլյարիի դեպքում մենք ունենք Ա ալիքներ, որոնք չեն նպաստում վիտամին Դ-ի սինթեզին:
6. ԿԱԽՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻՑ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ Է: Հաճախակի արևայրվողների մոտ առաջանում է կախյալություն և մաշկի ավելի բաց գույնի դեպքում նրանց մոտ առաջանում է դեպրեսիա և անհագստություն:
7. ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ: ԱՄՆ-ում իրականացված մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սոլյարիների աշխատակիցները տրամադրում են կեղծ տեղեկատվություն վնասների և սահմանափակումների վերաբերյալ: Որոշ դեպքերում սոլյարիի արևայրուքը ներկայացվում է նաև որպես առողջարար միջոց:
8. ՈՒՆԵՆԱԼ ՄՈՒԳ ՄԱՇԿ ԿԼՈՐ ՏԱՐԻ ԿԱՐԵԼԻ Է ՆԱԵՎ ԱՎՏՈԶԱԳԱՌ ՔՍՈՒՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ: Նրանք ավելի անվտանգ են, տալիս են բնական տեսք: Սակայն պետք է հիշել, որ այդ քսուքները չեն պաշտպանում արևից և այդ նպատակով պետք է կիրառել SPF քսուքներ:
9. ՍՈԼՅԱՐԻՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԿՅԱՆՔԸ: Ամերիկյան CDC տվյալներով, եթե մինչև 18 տարեկանը ոչ մեկ չօգտվեր սոլյարիից, ապա հնարավոր կլիներ կանխել 61839 մելանոմայի դեպք և 6735 մահ, պայմանավորված մելանովամայով:
10. ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԱՇԿԸ ԲՆԱԿԱՆ և ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՙՙԱՐԵՎԻՑ՚՚: Հրաժարվելուց անմիջապես հետո մաշկը ունակ է վերականգնելու և կանխելու վտանգավոր հիվանդությունների զարգացումը:

Նյութը տրամադրեց բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook