Saturday, April 27, 2024
Նորություններ

Դադարեցվել և շրջանառությունից հանվել է «Անտիգրիպին N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) »դեղը

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել և շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը:

Հրամանի համաձայն` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի նշված դեղի առկա խմբաքանակը:

 ՀՀ Առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook