Friday, April 26, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ինչպիսի՞ն են տարբեր երկրների քաղաքացիների անձնագրերի էջերը (Ֆոտո)

Անձնագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ճանապարհորդել աշխարհով, բայց, երբեմն, որևէ երկրին ծանոթանալու համար բավարար է թերթել նրա քաղաքացիների անձնագրի էջերը։
Այդ փաստաթուղթը արդեն վաղուց դադարել է լինել սպիտակ թերթերով ձանձրալի գրքույկ։ Տարբեր երկրներում անձնագրի էջերը զարդարում են քաղաքների, տեսարժան վայրերի կամ կենդանիների պատկերները։

Ֆինլանդիա

Ֆիննական անձնագիրը թերթելը իսկական հաճույք է։ Այն պատրաստված է ֆլիպբուքի սկզբունքով, այսինքն, եթե այն արագ թերթել, էջերին պատկերված եղջերում  «կկենդանանա» և կսկսի «վազել»։ Բացի եղջերուից, այստեղ կարելի է հանդիպել նաև տեղի ֆաունայի այլ ներկայացուցիչների։

1

 

Կանադա

Կանադական նոր անձնագիրը ցերեկը սովորական տեսք ունի՝ հայտնի վայրերի և իրադարձությունների պատկերներով։ Բայց ուլտրամանուշակագույնի պարագայում ամեն ինչ փոխվում է․ էջերը դառնում են վառ նկարներ, իսկ անձնագիրը՝  հիշեցնում տոնական հրավառության։

2 3

Իսպանիա

Իսպանացիներինը, թերևս, ամենաինֆորմատիվ անձնագիրն է։ Էջերին կարելի է  տեսնել կենդանիներ, թռուններ, ձկներ և միջատներ ամբողջ աշխարհից։ Դրանցից յուրաքանչյուրի մոտ պատկերված է մոլորակը և ցույց է տրված այդ տեսակի միգրացիան մոլորակում։

4

ԱՄՆ

ԱՄՆ-ի քաղաքացու անձնագրում կարելի է գտնել տիպիկ ամերիկյան բնապատկերներ և հուշարձաններ՝ հավելված ոգեշնչող մեջբերումներով։

5

Ֆիլիպիններ

Ֆիլիպինների անձնագրի գեղեցիկ էջերում կարելի է տեսնել բրնձի դաշտերը, Մայոն հրաբուխը, Մանիլայի պանորաման, ինչպես նաև՝ կակադուի և ֆիլիպինյան արծվի պատկերներ։

 

Նորվեգիա

Այստեղ տեղի բնապատկերները պատկերված են մինիմալիստական ոճով․ հստակ գծեր և ոչինչ ավելին։ Բայց ուլտրամանուշակագույն լամպի ներքո կարելիէ տեսնել հյուսիսափայլը։

 

Ինդոնեզիա

Ինդոնեզիայի քաղաքացիների անձնագրի էջերը շատ գունեղ է և նման կենդանների մասին գունազարդ գրքի։

 

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook