Tuesday, April 30, 2024
ՀայտարարություններՆորություններ

Կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն Գյումրիյում

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով:

🚑❗️Մինչև մայիսի 31-ը մամոգրաֆը կլինի Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի բակում (Մազմանյան 3):

Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է`
✅ այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին
✅ հերթագրվել

Անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն 13 բժշկական կազմակերպությունում գրանցված կանայք`
✔️Ազատանի բժշկական ամբուլատորիա
✔️Ախուրիկի բժշկական ամբուլատորիա
✔️Ախուրյանի բժշկական կենտրոն
✔️Ամասիայի առողջության կենտրոն
✔️Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա
✔️Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա
✔️Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա
✔️Բեռլին պոլիկլինիկա
✔️Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա
✔️ Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն
✔️Մայիսյանի բժշկական ամբուլատորիա
✔️Մարմաշենի բժշկական ամբուլատորիա
✔️Ջաջուռի բժշկական ամբուլատորիա:

🚺Սքրինինգի շնորհիվ` կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։

x Close

Like Us On Facebook