Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Վարսերի վաղաժամ ճերմակելու հիմնական պատճառները

Թյուր կարծիքն այն մասին, որ մազերի ճերմակելը պայմանավորված է տարիքով գիտնականները վաղուց են հերքել՝ ապացուցելով, որ ճերմակ մազեր կարող են հայտվել ցանկացած տարիքում: Առհասարակ այս գործընթացը պայմանավորված է մազի՝ գույնի համար պատասխանատու պիգմենտից զրկվելով, ինչը հետևանքով մազը լցվում է օդի պղպջակներով: Կարելի է առանձնացնել երեք պատճառ, որոնցով պայմանավորված է լինում այս գործընթացը:

Առաջին հերթին սա կարող է պայմանավորված լինել ժառանգականությամբ: Որպես կանոն՝ մարդու մազրը սպիտակում են այն արագությամբ, որով սպիտակել են նրա մոր կամ հոր մազերը: Մազերի սպիտակելու երկրորդ պատճառը կարող է լինել բարդ բնածին հիվանդությունը: Նույնիսկ քրոնիկ մրսածության հետևանքով մարդու մազերը կարող են բավական արագ սպիտակել: Սակայն ավելի հաճախ սպիտակ մազերի առկայությունը կարող է պայմանավորված լինել բարդ վիրուսային հիվանդութուններով կամ վարակներով: Բացի այդ, մշտական անհանգստությունն ու սթրեսը նույնպես կարող են մեծ նշանակություն ունենալ: Մշտական դեպրեսիաները, հաճախակի անհանգստությունն ու սթրեսն ազդում են օրգանիզմի ու մազերի բջիջների վիճակի վրա և քանի որ վերջինները չեն ստանում անհրաժեշտ օգտակար վիտամինները, մազերը սկսում են սպիտակել:

Նյութի աղբյուր` hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook