Saturday, April 27, 2024
Նորություններ

Ինչ է գլոսիտը (լեզվաբորբ) և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները

Գլոսիտը կամ լեզվաբորբը լեզվի բորբոքումն է, որն առաջանում է վիրուսային կամ բակտերիալ վարակի հետևանքով և սովորաբար նման է լինում ստոմատիտին:

Ժողովրդական բժշկության մեջ կան արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից: Սակայն մինչ գլոսիտի բուժումը սկսելը հարկավոր է պարզել, թե որն է դրա առաջացման պատճառը: Լեզվի բորբոքումը կարող է լինել առանձին հիվանդություն կամ պայմանավորված լինել այլ ավելի լուրջ հիվանդությամբ, ուստի դրա առաջացման պատճառը պարզելը շատ կարևոր է:

Գլոսիտի առաջացման պատճառ կարող է դառնալ հերպեսի վիրուսը: Բացի այդ, այն կարող է պայմանավորված լինել նաև չափազանց տաք ըմպելիքների օգտագործմամբ:

Հիվանդության զարգացման կարող են հանգեցնել նաև բերանի խոռոչի և լեզվի վնասվածքներն ու վերքերը: Լեզվաբորբի առաջացման հավանականությունը բարձրանում է ալկոհոլի և ծխախոտի չարաշահման դեպքում:

Գլոսիտի առաջացմանը նպաստող այլ ռիսկային գործոնների շարքին են դասվում կծու սնունդը, անորակ ատամի մածուկն ու բերանի խոռոչի հիգիենային պարագաները, ինչպես նաև համեմունքները:

Հիվանդության կանխարգելման համար հարկավոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային և չօգտագործել հին ատամի խոզանակ: Գլոսիտի մասին վկայող առաջին ախտանշաններն են բերանի խոռոչի այրոցն ու տհաճ զգացողությունները: Երբեմն հիվանդին անհանգստացնում է բերանի խոռոչում օտար մարմնի առկայության զգցողությունը: Բացի այդ, բորբոքված լեզուն ձեռք է բերում վառ կարմիր գույն և կարող է այտուցվել:

Գլոսիտի բուժումը ժամանակին չսկսելու դեպքում հիվանդությունը կարող է ստանալ քրոնիկական բնույթ, ուստի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկին կամ փորձել ինքնուրույն բարելավել վիճակը:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել գլոսիտից: Ընդ որում՝ այդ բաղադրատոմսերը կարելի է օգտագործել և՛ որպես առանձին բուժում, և՛ որպես հավելում ավանդական թերապիային:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը:

Դեղաբույսեր

·         Դեղատնային երիցուկ. այս բույսի եփուկն առհասարակ օգտագործվում է տարբեր հիվանդությունների դեպքում, քանի որ այն օժտված է հզոր հակասեպտիկ ու վերքամոքիչ հատկություններով: Եփուկը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և թրմել մոտ մեկ ժամ: Թուրմը հարկավոր է քամել, այնուհետև ողողել դրանով բերանի խոռոչը ուտելուց հետո և քնելուց առաջ (օրական 4 անգամ):

·         Մակարդախոտ (подмаренник). մակարդախոտի եփուկը նույնպես շատ արդյունավետ միջոց է գլոսիտից ազատվելու համար: Այն օգնում է ամոքել վերքերն ու ազատվել բորբոքումներից: Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդակ մակարդախոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, այնուհետև քամել և օգտագործել օրական երկու անգամ բերանի խոռոչը ողողելու համար: Այս թուրմը կարելի է նույնիսկ խմել (50 մլ ուտելուց 30 րոպե առաջ):

·         Եղեսպակ. եղեսպակի թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 թեյի գդալ եղեսպակին ավելացնել կես լիտր եռման ջուր, մոտ 30 րոպե թրմել, այնուհետև թրմել և օգտագործել բերանի խոռոչի ողողման համար օրական երեք անգամ:

·         Գինձ (համեմ). 1 թեյի գդալ գինձի սերմերին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և ամբողջ գիշեր թրմել թերմոսի մեջ: Առավոտյան թուրմը քամել և օգտագործել բերանի խոռոչի ողողման համար:

·         Ռեհան. 2 թեյի գդալ չորացրած ռեհանին ավելացնել եռման ջուր, դնել թույլ կրակի վրա, եփել մոտ 10 րոպե, այնուհետև թրմել ևս մեկ ժամ, քամել և օգտագործել ողողումների համար:

Բուժիչ հյութեր

·         Կարտոֆիլի հյութ. կարտոֆիլի թարմ քամած հյութը նույնպես շատ արդյունավետ է: Հարկավոր է երկու կարտոֆիլից քամել հյութը և օգտագործել այն ողողման համար: Մեկ պրոցեդուրայի համար հարկավոր է կես բաժակ հյութ: Ողողումները հարկավոր է անել ուտելուց հետո, իսկ պրոցեդուրայից հետո կես ժամ չի կարելի որևէ բան ուտել կամ խմել:

·         Ծովաբողկի հյութ. գլոսիտի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել նաև ծովաբողկի հյութը: Հարկավոր է 50 մլ հյութին խառնել 50 մլ թորած ջուր, ստացված խառնուրդը 15 րոպե եռացնել և մի փոքր սառելուց հետո գոլ եփուկով ողողել բերանի խոռոչը:

Ժողովրդական բաղադրատոմսեր

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է նաև տարբեր թուրմեր, եփուկներ ու ըմպելիքներ, որոնք շատ արդյունավետ են լեզվաբորբի դեպքում և օգտագործվում են որպես ցավազրկող ու հակաբորբոքային միջոց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

·         Խառնել հավասար քաակությամբ եղինջի ու եղեսպակի տերևները, կաղնու կեղևը և խնկեղեգի կոճղարմատը, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել 1 լիտր սառը ջուր և եռացնել: Խառնուրդը հարկավոր է եփել 30 րոպե, այնուհետև քամել և օգտագործել որպես բերանի խոռոչի ողողման միջոց:

·         Խառնել տատրակի (мать-и-мачеха), փիփերթի, ազնվամորու և եղեսպակի տերևները, այնուհետև ստացված խառնուրդի 3 թեյի գդալին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր ու թրմել: Ստացված եփուկն օգտագործել բերանի խոռոչի ողողման համար:

·         Խառնել եղեսպակի տերևները, դեղատնային երիցուկի ծաղիկներն ու ծիծեռնախոտը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր, 2-2.5 ժամ թրմել և օգտագործել թուրմն ուտելուց առաջ ու հետո, ինչպես նաև քնելուց առաջ բերանի խոռոչը ողողելու համար:

Սակայն հարկ է հիշել, որ լուրջ դեպքերում անհրաժեշտ է դիմել միայն մասնագետի օգնությանը: Սովորաբար նման դեպքերում նշանակվում են հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք կարելի է ընդունել ժողովրդական միջոցների հետ մեկտեղ: Երբեմն գլոսիտի ժամանակ հիվանդի շնչառությունը վատանում է, ուստի կարող են նշանակվել նաև հորմոնալ դեղահաբեր:

Լեզվի բջիջների ապաճումից խուսափելու համար մասնագետը կնշանակի նաև քսուքներ: Հարկ է հիշել, որ հիվանդության կանխարգելման համար հարկավոր է պարբերաբար այցելել ատամնաբույժին, հետևել բերանի խոռոչի հիգիենային և խուսափել ալկոհոլից, ծխախոտից ու կծու սննդից:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook