Thursday, May 2, 2024
Նորություններ

«Աստղիկ» ԲԿ-ի Էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրահատություններն իրականացվում են Karl Storz սարքավորումներով

1991թ. առաջին անգամ Հայաստանում պրոֆեսոր Ա.Ռ. Մելիքյանը «Մալաթիա» ԲԿ-ում, ներկայիս «Աստղիկ» ԲԿ, կատարեց վիրահատություն՝ լապարասկոպիկ եղանակով: 1995թ. այստեղ բացվեց լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, որը հենք հանդիսացավ  1998թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի հիմնադրման համար: Բաժանմունքը մինչ օրս էլ գործում է «Աստղիկ» ԲԿ-ում և կոչվում է էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք:

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները.

  • ախտորոշիչ լապարոսկոպիա (հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում, բիոպսիա, ցիտոլոգիական և բակտերիոլոգիական քննության համար անհրաժեշտ հեղուկի վերցնում):
  • որովայնի խոռոչի վիրահատություններ (լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ճողվածքահատում՝ որակյալ պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումով, լյարդի էխինոկոկէկտոմիա, լյարդի թարախակույտերի լապարոսկոպիկ վիրահատություններ, ֆունդոպլիկացիա ըստ Նիսենի (ստոծանու ճողվածքների ժամանակ), կպումների անջատում (աղիքային անանցանելիության ժամանակ), ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակված խոցի կարում):
  • գինեկոլոգիական հիվանդությունների աշտորոշում և բուժում լապարոսկոպիկ եղանակով:
  • ուրոլոգիական հիվանդությունների աշտորոշում և բուժում լապարոսկոպիկ եղանակով:

էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվող բոլոր ծառայությունները մատուցվում են արհեստավարժ մասնագետների կողմից և երաշխավորվում է բարձր որակ:

Բաժանմունքը և ԵՊԲՀ էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնը համագործակցություն և սերտ կապեր են հաստատել Լոնդոնի կայսերական բժշկական քոլեջի և Ռուսաստանի մի քանի առաջատար կլինիկաների հետ:

«Աստղիկ» ԲԿ-ի էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում վիրահատություններն իրականացվում են ոլորտում առաջատար՝ գերմանական  Karl Storz ընկերության բարձրակարգ սարքավորումներով:

Borozan2

 

 

Էնդոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքի վարիչ` բ.գ.թ.,  դոցենտ

Վարդան Ռաֆաիլի Բորոզան

հեռախոս՝ (060) 65-12-60, (055) 556221

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook