Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հարցազրույց վնասվածքաբան-օրթոպեդ Մամիկոն Հակոբյանի հետ- Ամեն ինչ ոտնաթաթի ոսկրերի դեֆորմացիայի մասին(Hallux Valgus)

 

-Բարև  Ձեզ  բժիշկ  Հակոբյան: Խոսենք  կանանց  և աղջիկներին անհանգգստացնող խնդիրներից մեկի` հալուքս-վալգուս դեֆորմացիայի մասին։ Ի՞նչ է դա։    

7777777777-1-300x200

-Hallux valgus-ը  ոտնաթաթի առաջին մատի ոսկրերի միմյանց նկատմամբ դեֆորմացիան է:

Hallux-ը նշանակում է ոտնաթաթի առաջին մատ,իսկ valgus-ը դեֆորմացիայի ուղղություն: Այս պաթոլոգիան ձեռքբերովի է և  զարգանում է դանդաղ : Այն կանանց մոտ հանդիպում է  հիմնականում 25-50 տարեկանում, իսկ տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ:

-Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները իրենց գրավչությունը առավել ընդգծելու համար կրում են բարձրակրունկ կոշիկներ։

Արդյո՞ք հալուքս_վալգուս դեֆորմացիայի մեղավորը բարձրակրունկ կոշիկներն են:

Առաջացման ուրիշ ի՞նչ պատճառներ կան
– Այո առաջացման պատճառների մեջ մեծ դեր ունեն սխալ ընտրած կոշիկները:  Ռևմատոիդ արթրիտը, տարբեր տեսակի վնասվածքները նույնպես կարող են բերել դեֆորմացիայի:

28191099_1827710480607654_2026934352_n-Իսկ գենետիկական գործոնը որևէ դեր ուն՞ի:

-Այո մեծ դեր ունի նաև  ժառանգական նախատրամադրվածությունը:

– Կլինիկապես ինչպե՞ս է արտահայտվում:

-Հիվանդությունը կլինիկապես արտահայտվում է առաջին մատի դեֆորմացիայով, մատի շրջանում ցավերով, կոշիկ կրելու անհարմարությամբ

-Բուժման ի՞նչ եղանակներ կան:

-Թեթև  աստիճանի դեֆորմացիաների ժամանակ խորհուրդ է տրվում օրթոպեդիկ ներդիրներ: Իսկ դեֆորմացիայի ավելի ուշ փուլերում բուժումը վիրահատական է: Գոյություն ունի տասնյակից ավել վիրահատական մեթոդներ, իսկ վիրահատության եղանակը որոշվում է անհատապես՝ կախված դեֆորմացիայից: Վիրահատական բուժումը առանձնահատուկ հակացուցումներ չունի: Ի դեպ հետվիրահատական շրջանը այցելուները անցկացնում են առանց գիպսակապերի և շարունակում են մնալ աշխատունակ:

Նյութը պատկանում է  aroxjblog.am կայքին
Հարցերի և կոնսուլտացիայի համար զանգահարել՝ 077889810 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆոսբուկյան էջին ՝ https://web.facebook.com/aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook