Հարցազրույց վնասվածքաբան-օրթոպեդ Մամիկոն Հակոբյանի հետ- Ամեն ինչ ոտնաթաթի ոսկրերի դեֆորմացիայի մասին(Hallux Valgus)
-Բարև Ձեզ բժիշկ Հակոբյան: Խոսենք կանանց և աղջիկներին անհանգգստացնող խնդիրներից մեկի` հալուքս-վալգուս դեֆորմացիայի մասին։ Ի՞նչ է դա։
-Hallux valgus-ը ոտնաթաթի առաջին մատի ոսկրերի միմյանց նկատմամբ դեֆորմացիան է:
Hallux-ը նշանակում է ոտնաթաթի առաջին մատ,իսկ valgus-ը դեֆորմացիայի ուղղություն: Այս պաթոլոգիան ձեռքբերովի է և զարգանում է դանդաղ : Այն կանանց մոտ հանդիպում է հիմնականում 25-50 տարեկանում, իսկ տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ:
-Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները իրենց գրավչությունը առավել ընդգծելու համար կրում են բարձրակրունկ կոշիկներ։
Արդյո՞ք հալուքս_վալգուս դեֆորմացիայի մեղավորը բարձրակրունկ կոշիկներն են:
Առաջացման ուրիշ ի՞նչ պատճառներ կան
– Այո առաջացման պատճառների մեջ մեծ դեր ունեն սխալ ընտրած կոշիկները: Ռևմատոիդ արթրիտը, տարբեր տեսակի վնասվածքները նույնպես կարող են բերել դեֆորմացիայի:
-Իսկ գենետիկական գործոնը որևէ դեր ուն՞ի:
-Այո մեծ դեր ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը:
– Կլինիկապես ինչպե՞ս է արտահայտվում:
-Հիվանդությունը կլինիկապես արտահայտվում է առաջին մատի դեֆորմացիայով, մատի շրջանում ցավերով, կոշիկ կրելու անհարմարությամբ
-Բուժման ի՞նչ եղանակներ կան:
-Թեթև աստիճանի դեֆորմացիաների ժամանակ խորհուրդ է տրվում օրթոպեդիկ ներդիրներ: Իսկ դեֆորմացիայի ավելի ուշ փուլերում բուժումը վիրահատական է: Գոյություն ունի տասնյակից ավել վիրահատական մեթոդներ, իսկ վիրահատության եղանակը որոշվում է անհատապես՝ կախված դեֆորմացիայից: Վիրահատական բուժումը առանձնահատուկ հակացուցումներ չունի: Ի դեպ հետվիրահատական շրջանը այցելուները անցկացնում են առանց գիպսակապերի և շարունակում են մնալ աշխատունակ:
Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին
Հարցերի և կոնսուլտացիայի համար զանգահարել՝ 077889810 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆոսբուկյան էջին ՝ https://web.facebook.com/aroxjblog.am