Friday, April 26, 2024
ՆորություններԺամանց

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին չի կարողանալու հետեւել ձեր ռիթմին, հետեւաբար հնարավոր է, որ նա անիմաստ եւ անկանխատեսելի քայլերի դիմի: Դա իհարկե, կբարկացնի ձեզ, սակայն պետք չէ տուրք տալ սեւ ու բացասական զգացմունքներին: Ավելի հանդուրժող եղեք:

ՑԼԵՐ

Փորձեք ավելի մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին: Հենց դրանք կօգնեն ձեզ հասկանալ ձեր սիրելիին եւ անգամ՝ ավելի շատ սիրել եւ գնահատել Նրան: Հիշեք այն բոլոր դետեկտիվները, որոնք ժամանակին ընթերցել եք: Զգացեք ձեզ ինչպես Շերլոկ Հոլմսը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին մի քիչ վախեցնելու է ձեզ: Ավելին, դուք բավականին անհանգստանալու եք: Հավանականությունը մեծ է, որ նա կփորձի կատակել ձեզ հետ, ինչն այնքան էլ զավեշտալի չի լինի ձեզ համար: Սակայն Նրան չվիրավորելու համար, փորձեք զսպել ձեզ եւ չարտահայտել ձեր դժգոհությունը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Նույնիսկ եթե սիրելի անձնավորություն կա ձեր կողքին, չի նշանակում, որ իրավունք չունեք չհիանալ հակառակ սեռի ներկայացուցիչների հմայքով: Շատ շուտ եք սկսել քող քաշել ձեր երեսին: Ոչ մեկը չի կարող արգելել ձեզ շփվել ձեր ընտրյալի ընկերների հետ: Դա դավաճանություն չէ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Փորձեք վնասակար սովորությունների գերին չդառնալ, այլապես ձեր սիրելի անձնավորության՝ ճիշտ վարքագծի մասին քարոզներից խուսափել չի լինի: Սակայն նույնիսկ եթե այդպես լինի, պարտադիր չէ, որ հետեւեք ձեր սիրելիի ամեն խոսքին: Գլխավորը՝ ճիշտ ժամանակին գլխով անելն է:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք տխուր եք եւ միայնակ, նույնիսկ եթե սիրված եք: Հավանաբար դուք երկարատեւ եւ լուրջ հարաբերությունների կարիք եք զգում այն միակի հետ, ում մասին վաղուց եք երազել: Աստղերը ձեզ համար երկար եւ խոստումնալից շաբաթ են նախապատրաստել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կարիք չկա այդքան վախկոտ լինել, նույնիսկ եթե ձեր սիրելիի պահվածքը անհանգստանալու տեղիք է տալիս: Մի վատնեք ձեր կենսական էներգիան մտահոգվելու վրա: Վատագույն դեպքում այդ նույն էներգիան կարող եք օգտագործել, եթե միջադեպեր լինեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե մինչեւ այսօր մի քանի երկրապագու եք ունեցել, ապա այս շրջանը հիանալի եւ նպաստավոր է ընտրություն կատարելու համար: Դուք արդեն հոգնել եք գուշակել, թե ում եք ցանկանում տեսնել ձեր կողքին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ամեն ինչին պետք է ավելի թերհավատորեն վերաբերել: Վստահեք միայն սեփական ուժերին, զգացմունքներին եւ հաշվի մի առեք կողմնակի մարդկանց կարծքիներն ու ոչ կարեւոր հանգամանքները: Ձեր սիրելի անձնավորությունը անպայման կնկատի ու կգնահատի սա: Նա ինքնավստահ ու ինքնաբավ մարդկանց շատ է սիրում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Պետք չէ խաբել ձեր սիրելի էակին եւ նրա հետ շփվելիս փորձեք մի կողմ թողնել ձեր չարամտությունը: Ավելի նուրբ ու մեղմ վերաբերեք Նրան: Այդպես ձեր ընտրյալն իրեն ավելի սիրված կզգա իրեն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Վատ եւ տխուր օրեր չեն լինում: Չնայած առավոտյան հնարավոր է տրամդրության անկում նկատվի, սակայն շաբաթն ավելի ուրախ եւ հետաքրքիր անցկացնելու համար պետք է հենց դուք քայլեր ձեռնարկեք: Գնացեք թանգարան կամ թատրոն, կամ ծաղկի սրահ՝ գեղեցիկը տեսնելու եւ գնաահտելու համար:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին շատ դժվարությամբ կբաժանվի իր երազանքից, որը Նա արդեն անկատար է համարում: Փորձեք ոգեշնչել Նրան, հասկացել, որ երազանքները մեր կյանքի անբաժանելի մասնիկն են կազմում, պարզապես պետք է ավելի ռեալ երազանքներ ունենալ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook