Երբ արարում են բժիշկները՝ բժշկվում է արվեստը
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ավելի քան 25 բժիշկների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:
Կազմակերպիչների խոսքով ՝ցուցահանդեսի գլխավոր նպատակը բժշկի մասնագիտությունն այլ տեսանկյունից դիտարկելն է, հանրության համար բացահայտել բժշկի կոչման արարչական կողմը:
Ցուցահանդեսը կարևորվում էր նաև նրանով, որ իրենց հին և նոր աշխատանքներն են ներկայացրել ԵՊԲՀ շատ աշխատակիցներ, սովորողներ։
Ցուցահանդեսին բացի բազմաթիվ բժիշկներից, հյուրերից, մասնակցում էր նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և նույն ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը, որը ելույթ ունեցավ:
Սուքիասյանի խոսքով՝ ուրախալի փաստ է, որ ցուցահանդեսում ներկայացվող աշխատանքների հեղինակները բժիշկներ են՝ շեշտելով «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի մասնակցության կարևորությունը, որի նպատակը ԱՊՀ, սփյուռքահայ, օտարերկրացի՝ հնդիկ, պարսիկ, հորդանանցի ուսանողներին Հայաստանի և հայ մշակույթին ծանոթացնելն է: