Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպե՞ս կանխել հարթաթաթությունը

Հարթաթաթության մասին բոլորն են լսել, սակայն քչերն են հասկանում, թե ինչպիսին է դրա բնույթն ու ազդեցությունը մեր օրգանիզմի վրա: Այս մասին, ինչպես նաեւ այն կանխարգելելեւ բուժել,ու մասին «Արգումնետի ի ֆակտի»-ին պատմել է «Պոդիատրիայի լիգա »Բժշկական կենտրոնների եւ բժիշկների հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Օլգա Չիժեւսկայան:

Չիժեւսկայայի խոսքով՝ բոլոր երեխաները հարթ թաթերով են ծնվում, եւ դա բացարձակապես նորմալ է։ Միայն 5-7 տարեկանը լրանալուց հետո են երեխաների մոտ առաջանում մեծահասակներին բնորոշ ոտքերի ծալքերը:

Մինչեւ 7 տարեկան բժիշկը պարզապես իրավունք չունի նման ախտորոշում անել, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող գնալ օրթոպեդի մոտ դպրոցից առաջ։ Բժիշկը կնկատի երեխայի ոտնաթաթի ձեւավորման որոշ առանձնահատկություններ եւ արդյունավետ կանխարգելում կառաջարկի, ինչի շնորհիվ խախտումը չի զարգանա։

Հայտնաբերելով խնդիրները նախնական փուլում՝ բժիշկը կօգնի նրբորեն շտկել դրանք։ Չիժեւսկայայի խոսքով՝ շատերը կարծում են, որ հարթաթաթությունը վատ է միայն այն պատճառով, որ ոտքերն ավելի արագ են հոգնում, բայց դա այդպես չէ։ Այս խախտումով ոտքի կամարները հարթվում են, ինչի պատճառով կորցնում են հարվածները կլանող անհրաժեշտ գործառույթները, քանի որ հենց ոտքերի երկայնական եւ լայնակի կամարներն են ապահովում քայլվածքի թեթեւությունը եւ կայունությունը, քայլելիս հավասարակշռություն պահպանելու եւ փոփոխվող մակերեսներին հարմարվելու ունակությունը: Նորմալ ամորտիզացման բացակայության պատճառով ծանրաբեռնվածությունը մեծանում է ոչ միայն ոտքերի, այլեւ ամբողջ մկանային-կմախքային համակարգի վրա. գործընթացում ներգրավվում են կոճ հոդերը, ծնկները, ազդրի հոդերը եւ ամբողջ ողնաշարը:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook