Thursday, May 16, 2024
Նորություններ

Ադրբեջանի կրակոցներից վիրավորված հնդիկ բանվորների վիճակը միջին ծանրության է․ ԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ.
Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են:
Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook