Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ազնվամորու օգտակար և բուժիչ հատկությունները

  Ազնվամորի – Մոռ ( լատ.՝ Rubus idaeus L), վարդածաղկավորների (վարդազգիների) ընտանիքին պատկանող, 1-1.5 մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է։

Արմատային համակարգը և կոճղարմատները բազմամյա են, որոնցից առաջանում են միամյա, երկամյա կամ բազմամյա փայտացող ցողունային ընձյուղներ՝ պատված բազմաթիվ փշերով ու մազմզուկներով։ Ցողունի բարձրությունը 1-1,5 մ է։ Տերևները բարդ են, եռմասնյա կամ պարզ, վերին մակերեսը՝ կանաչ, հարթ, ստորինը՝ սպիտակավուն կամ գորշ թաղիքանման, անհավասարաչափ ատամնաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկուզանման է ծաղկաթերթիկները սպիտակ են, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը (առաջանում է երկրորդ տարվա ճյուղերի վրա) բազմակորիզ հատապտուղ է, պտուղը՝ բազմակորիզավոր։ Հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը։ Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր։ Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով։116332891_images_13703788633

Պարունակում է շաքարներ (գլիկոզ, սախարոզ, ֆրուկտոզ և այլն ), օրգանական թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։

Մոռի պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C, B խումբ, շաքարներից՝ սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ։ 100 գրամ պտուղը յուրացվելով օրգանիզմում տալիս է 41 կկալ էներգիա։

Քիմիական բաղադրություն։ ազնվամորու տերևները պարունակում են տանիններ,ասկորբինաթթու։ Պտուղները պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու,կիտրոնաթթու, սալիցիլաթթու,մրջնաթթու,տարբեր շաքարներ՝ գլյուկոզ,ֆրուկտոզ,սախարոզ, կարոտիններ,լորձ,պեկտիննային նյութեր, եթերային յուղի հետքեր,միկրոտարեր։ Սերմերը պարունակում են 15% ճարպայուղ,օսլա և ածխաջրեր։

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս – հուլիս ամիսներին։ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբվածությունից սթափեցնելու նպատակով։ Ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքում թրջոցների ձևով:

Տիբեթյան բժշկության մեջ մոռի պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում։ Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց։ Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները։ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին։

1024px-Raspberries05

Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում։ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ։ Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում։

Ազնավուրու օգտագործման եղանակները։ բժշկության մեջ օգտագործել են ազնվամորու տերևները ,արմատը և պտուղները։ Ազնվամորու պտուղները օգտագործվում են մրսածության և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում։ ազնվամորու տեղն են օգտագործվում են լուծի, ստամոքսի և աղիքների կատառի, մաշկային ցանի, լնդախտի նշագեղձերի բորբոքումների և շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում։ Հայկական բժշկության մեջ ազնվամորին օգտագործվել է լեղաքարային և միզաքարային հիվանդություների, մաշկային խոցերի,լուծի և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook