Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Աղմուկ ականջներում. Ինչու է առաջանում

Ականջներում աղմուկը բժշկական լեզվով կոչվում է տինիտուս։
Տինիտուսի դեպքում մարդը զգում է ձայներ, որոնք իրականում իր շրջակայքում բացակայում են, օր; զնգոց ականջներում, չխկոց, սուլոց  և այլն։
Տինիտուսը կարող է լինել՝
👂Սուր (տևում է 3 ամսից ոչ պակաս)
👂Ոչ սուր (տևում է  3 ամսից 1 տարի)
👂Քրոնիկ (տևում է 1 տարուց ավել)
Այս երևույթը հաճախ ունի ժամանակավոր բնույթ, սակայն երբեմն կարող է դառնալ մշտական՝ խանգարելով ձեր լսողությանը։
👩‍🦳👨‍🦳Տինիտուսը կարող է հայտնվել ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների մոտ, սակայն ավելի հաճախ գրանցվում է մեծ տարիքով մարդկանց շրջանում, որը կարող է կապված լինել լսողության տարիքային թուլացման հետ:
Տինիտուսը՝ որպես կողմնակի ազդեցություն կարող է դրսևորվել, եթե առկա է՝
🔺️Լսողական նյարդի վնասում
🔺️Աղմկոտ միջավայր
🔺️Լսողական նյարդի նորագոյացություն
🔺️Մենյերի հիվանդություն
🔺️Որոշ դեղեր (հակաբիոտիկներ, քաղցկեղի դեղեր, միզամուղներ, խինինի պատրաստուկներ, որոշ հակադեպրեսանտներ և Ասպիրին)
🔺️Միջին և ներքին ականջների ախտահարում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook