Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել քնկոտությունը

Քնկոտությունը սովորաբար մի քանի պատճառ է ունենում։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Մարինա Վորոնինան՝ ներկայացնելով, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել այս արտասովոր ախտանշանը։

Մասնագետի խոսքով՝ քնկոտության պատճառների շարքին կարող են դասվել սաստիկ սթրեսը, վահանագեղձի աշխատանքի խանգարուները, սրտային անբավարարությունը, սակավարյունությունը, ինչպես նաև օրգանիզմում որոշակի վիտամինների պակասը։

«Հարկավոր է ստուգել վահանագեղձն ու արյան մեջ շաքարի մակարդակը, դիմել սրտաբանին ու փոխել սննդակարգը․ հավանական է, որ դուք ունեք B խմբի վիտամինների ու վիտամին D-ի պակաս։ Բացի այդ, դուք կարող եք քնկոտ դառնալ ուժեղ սթրեսի, հյուծող ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։ Նորմալ ութժամյա քնի դեպքում ցերեկային քնկոտությունը երբեք նորմալ չէ», – եզրափակել է Վորոնինան։

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook