Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

4 ախտանշան, որոնք հուշում են սրտային անբավարարության մասին

Սրտային անբավարարությունը զարգանում է, երբ սրտամկանը չի կարողանում պատշաճ կերպով ապահովել արյան շրջանառությունը: Այս հիվանդությունը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ այն կարող է երկար ժամանակ աննկատ մնալ՝ բարձրացնելով այնպիսի վտանգավոր խնդիրների հավանականությունը, ինչպիսին են սրտամկանի ինֆարկտը և գլխուղեղի կաթվածը: Բացի այդ, սրտային անբավարարության զարգացումը հաճախ կապված է լինում սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակային գերճնշման ու առիթմիայի զարգացման հետ:

Այս հիվանդությունը չի ենթադրում հատուկ բուժում, իսկ թերապիան իրականացվում է վիճակի վերահսկողությամբ ու ախտանշանների սրման կանխարգելմամբ, ինչը սովորաբար ենթադրում է դեղորայքի ընդունում, վիրահատական միջամտություն կամ կարդիոխթանիչի տեղադրում։

Heart բժշկական ամսագրի տվյալներով՝ գոյություն ունեն սրտային անբավարարության մասին հուշող ախտանշաններ, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս իմանալ բոլորին: Դրանցից առավել տարածվածներն են․

  • հևոցը․ այն կարող է ի հայտ ինչպես ակտիվությունից հետո, այնպես էլ հանգստի ժամանակ, ինչպես նաև կարող է սրվել պառկած կամ քնած ժամանակ,
  • հոգնածությունը․ սրտային անբավարարության դեպքում ցանկացած ֆիզիկական ակտիվություն, նույնիսկ ամենաչնչինը, կարող է հոգնեցուցիչ և դժվար թվալ,
  • ոտքերի ու կոճերի այտուցվածությունը․ այս խնդրի դեպքում դրանք պայմանավորված են լինում հեղուկի կուտակմամբ։ Ընդ որում առավոտյան ոտքերն ավելի քիչ են այտուցվում, մինչդեռ կեսօրին խնդիրը կարող է վատթարանալ,
  • գլխապտույտ և ուշագնացության զգացում․ այս դեպքում տվյալ տհաճ ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած պահի։

Նյութը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook