Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Աճուկային ճողվածքներ

📌 Ամենահաճախ հանդիպող ճողվածքները, որ կազմում են ընդհանուր ճողվածքների մոտ 75 տոկոսը՝ աճուկային ճողվածքներն են։

Աճուկային ճողվածքի դեպքում որովայնի խոռոչի օրգանները աճուկային շրջանի անատոմիական թույլ հատվածներից արտանկում են որովայնի խոռոչից, կարող են իջնել մինչև փոշտ և հասնել գիգանտ չափերի:
⚠️Ճողվածքի առաջացման առանցքային պատճառը հիմնականում օրգանիզմում առկա շարակցական հյուսվածքի անլիարժեքությունն է։ Ներկայումս որպես պատճառ է դիտարկվում նաև ծխելու գործոնը🚭, ինչը նույնպես բերում է շարակցական հյուսվածքի թուլացման:

❗️Չվիրահատվելու դեպքում աճուկային ճողվածքները կարող են հասնել բավականին մեծ չափերի՝ պատճառելով զգալի դիսկոմֆորտ, ցավեր և էսթետիկ անհանգստություն, իսկ օղակվելու պարագայում կարող են առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ։ Այնինչ խնդիրը ունի արդյունավետ բուժում։

Բուժման միակ ձևը վիրահատությունն է։

✔️Ճողվածքի վիրահատության գերադասելի տարբերակը լապարասկոպիկն ու էնդոսկոպիկն է: Լապարասկոպիկ-էնդոսկոպիկ մեթոդի կիրառումը թույլ է տալիս ցանցային պրոթեզով ծածկել աճուկային շրջանի բոլոր թույլ հատվածները, անհրաժեշտության դեպքում միաժամանակ կատարել երկկողմանի ճողվածքի բուժում՝ թվով 3 նուրբ անցքերից: Այն ապահովում է գերազանց կոսմետիկ, ֆունկցիոնալ արդյունք, անհամեմատ քիչ հետվիրահատական ցավեր, բարդություններ և հիվանդի վաղաժամ ակտիվացում:

🛑Ճողվածքների վիրահատությունները հիմնականում կատարվում են ցանցային պրոթեզների կիրառմամբ: Ցանցային պրոթեզները տարբեր նյութերից հյուսված ցանցեր են, որոնք տեղադրվելով օրգանիզմում ամրացնում են անատոմիական թույլ գոտիները:
💢 Ցանցային պրոթեզների օգտագործումը թույլ է տալիս պրոցեդուրան կատարել առանց լարվածության և մի քանի անգամ բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ Ճողվածքների կրկնման հավանականությունը, այս դեպքում շատ փոքր է։
Մենք իրականացնում ենք աճուկային ճողվածքների բուժման լապարասկոպիկ՝ TAPP, էնդոսկոպիկ TEP, eTEP և ավանդական՝ բաց վիրահատություններ:

——————————————————
Ախտորոշման և բուժման հարցերով դիմել՝
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ Լևոն Գրիգորյան
Հեռ. +37491917838

#աճուկային_ճողվածք #ճողվածք #hernia #inguinal_hernia #паховая_грыжа 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook