Tuesday, May 21, 2024
Նորություններ

Ամփոփվեցին ԱԱՊ օղակի ներկայացուցիչների հետ քննարկումները Երևանում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հանդիպումները Առողջության առաջնային պահպանման օղակում սպասվող բարեփոխումների շուրջ շարունակվում են:

Փոխնախարարը Առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ, ներկայացրել Առողջության առաջնային պահպանման օղակում սպասվող բարեփոխումները, ըստ որի` կվերանայվեն պոլիկլինիկաների աշխատանքային ժամերը, հերթապահությունները, որոնք քաղաքացուն հնարավորություն կտան այցելել պոլիկլինիկա` առանց աշխատանքից բացակայելու:

Փոխնախարարը բուժհաստատությունների ղեկավարների հետ քննարկել է նաև բոնուսային համակարգի ներդրմամբ պոլիկլինիկաների բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը, անդրադարձել առաջնային օղակում առկա խնդիրներին, դրանց լուծմանը, որի արդյունքում հնարավոր կլինի պոլիկլինիկաները քաղաքացիների համար դարձնել առավել հասանելի և վստահելի։

Այսպիսով` մայրաքաղաքում առաջնային օղակի աշխատակիցների հետ հանդիպումներն ամփոփվում են, շուտով կմեկնարկի մարզային քննարկումների փուլը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook