Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Այսօր սկսվում է Մեծ Պահքը

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

——————–

«Ապաշխարեցե՛ք»,- առաջինը այս հորդորը տվեց Քրիստոս, երբ սկսեց քարոզել: Եվ հետագայում էլ, պահք պահելը Նրան սիրողների համար մեծ շնորհ դարձավ՝ ապաշխարհության ու զղջման ճանապարհներին: Պահք պահելով մարդիկ փորձում են, իրենց զրկելով առօրյա հաճույքներից ու ճոխություններից, կենտրոնանալ իրենց հոգու, ոչ նյութական արժեքների վրա, զղջալ կատարած մեղքերի համար, ապաշխարել: Իսկ Մեծ Պահքի ճանապարհով ընթանալով՝ հնարավորություն ենք ստանում վերագտնելու կորուսյալ դրախտը:

Պահքը լինում է երկու տեսակ՝ հոգևոր և մարմնավոր: Մարդը հոգի է և մարմին, ինչպես ուտելիքն է մարմնին հաճելի, նույնպես և պահքը՝ հոգուն: Մարմնի պահքը գեղեցիկ է այն պարագայում, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Պահքի օրերին հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և մեր մարմինը սնուցում միայն բուսական սնունդով: Բայց եթե հաշվի առնենք այն, որ քրիստոնյայի համար իր կյանքի բոլոր օրերը խոկման, ինքնաքննության, բարեգործության, զղջման և ապաշխարության օրեր են, ապա պահքը քրիստոնյայի համար դառնում է զուտ սննդի փոփոխություն:

Պահքով քրիստոնյաները զորացնում, բուժում են մեղքերից թուլացած իրենց հոգիները, զղջում, աղոթում և ապաշխարհում են:

Ե՞րբ է սկսվում պահքը։

Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 24-ից:

Ինչի՞ց պետք է հրաժարվել պահքի ժամանակ

Պահքի ժամանակ, ինչպես և միշտ, հարկ է հրաժարվել մեղավոր ընթացքից: Նաև կարևոր է հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), քանզի բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկությունները կարևորվեն և մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի նաև հոգևոր էակ է: Սակայն պահքը միայն կենդանականից հրաժարվելը չէ, այն ամենօրյա մաքրագործում  է:

Եթե չիմանալով օգտագործել ենք արգելված սնունդ կամ պահքին հակասող արարք ենք թույլ տվել, դա նշանակում է Պահքը խախտե՞լ ենք, թե՞ կարելի է շարունակել:

Եթե պահքը չիմանալով խախտել ենք, սնունդով կամ արարքով, դա չի նշանակում որ պետք է հուսահատվել ու դադարեցնել պահքը: Հարկավոր է անկեղծորեն զղջալ և շարունակել պահեցողությունը ավելի զգոն:

Ալկոհոլ կարելի՞ է օգտագործել պահքի ընթացքում:

Պահեցողության ընթացքում հարկավոր է հրաժարվել ալկոհոլից, քանի որ այն ևս կապվում է ճոխության ու խրախճանքի հետ:

Արդյո՞ք Միջինքը կտրում է Պահքը։

Միջինքի օրը (այս տարի մարտի 27-ին) պահքը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորույթը հարգելով, պասուց գաթա թխել և ճաշակել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook