Thursday, May 2, 2024
Նորություններ

Թաիլանդում և Ավստրալիայում գրանցվել են կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքերը, Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել

Թաիլանդի իշխանությունները հայտնել են երկրում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահվան առաջին դեպքի մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով:
Ըստ տվյալների՝ մահացածը 35-ամյա տղամարդ է, որը նախքան վարակով ախտահարվելը արյան հիվանդություն է ունեցել:
Նշվում է, որ Թաիլանդում կորոնավիրուսով վարակվել է 42 մարդ, մինչդեռ ապաքինվածները 30-ն են:
The Guardian-ը հավելում է, որ Ավստրալիայում ևս գրանցվել է վարակով պայմանավորված մահվան առաջին դեպքը: Մահացածը 70-ն անց մի տղամարդ է, որը գտնվել է Diamond Princess կրուիզային զբոսանավի վրա: Հայտնի է, որ զբոսանավում տասնյակ վարակակիրներ են եղել:

Աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյն Ինսլին կորոնավիրուսի արագ տարածման և երկրում դրանով պայմանավորված մահվան առաջին դեպքի արձնագրման ֆոնին նահանգում արտակարգ դրություն է հայտարարել: Նշվում է, որ առաջին զոհը գրանցվել է հենց այս նահանգում:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում COVID-19 կորնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2780-ի, վարակակիրներինը գերազանցել է 77 600-ը, ապաքինվել են 27 000-ը:

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook