Saturday, May 4, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Անհետացած «Տիտան» սուզանավի բեկորները հայտնաբերվել են «Տիտանիկից» 500 մետր հեռավորության վրա: Բատիսկաֆի 5 հոգանոց անձնակազմը զոհվել է

Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են «Տիտան» բատիսկաֆի բեկորները, որն անհետացել էր «Տիտանիկ» զբոսանավի խորտակման վայրը հասնելու համար:  Բատիսկաֆի 5 հոգանոց անձնակազմը զոհվել է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ կանադական «Horizon Arctic» նավից ջուրն իջեցված  ստորջրյա սարքավորման բատիսկաֆի պոչային մասը, ինչպես նաև կորպուսի այլ մասեր հայտնաբերվել են 3800 մետր խորությամբ «Տիտանիկից» մոտ 500 մետր հեռավորության վրա։  Բատիսկաֆը սկսել էր սուզվել, սակայն առաքելության մեկնարկից 1 ժամ 45 րոպե անց կորցրել էր կապը արտաքին աշխարհի հետ։ Բեկորների վիճակը վկայում է լուրջ աղետի մասին, սակայն պատճառըն առայժմ անհայտ է։  Հայտնի չէ նաև մահացածների մարմինների գտվելու վայրը։ Բատիսկաֆում հինգ մարդ է եղել՝ 58-ամյա բրիտանացի գործարար և հետազոտող Համիշ Հարդինգը, 48-ամյա պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլմանը, 61-ամյա Սթոքթոն Ռաշը՝ OceanGate-ի տնօրենը և 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ Անրի Նարջոլեն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook