Sunday, May 5, 2024
Նորություններ

Աշխատանքային այց` Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի առողջապահության և մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարների հետ նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Հադրութի շրջանում անցկացվող Արցախի երիտֆորումի ճամբար։ Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նրանց հետաքրքրող ու հուզող հարցեր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook