Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դաջվածք: Դաջվածքը, ըստ շատ ժողովուրդների պատկերացումների, իր մեջ կրում էր տիեզերական և մոգական բնույթ

Դաջվածք անում էին դեռևս հին ժամանակներում, տարբեր մշակույթի ներակայացուցիչները։ Այուները՝ Ճապոնիայի տեղաբնիկները, ըստ ավանդույթի դաջում էին իրենց երեսները։ Հիմա նույնպես գոյություն ունեն ցեղեր, որոնք դաջվածքներ են անում իրենց երեսների վրա։ Դաջվածք անելը շատ տարածված էր Հարավային Չինաստանի, Պոլինեզիայի, Աֆրիկայի, Բորնեոյի, Կամբոջայի, Եվրոպայի, Ճապոնիայի, Մենտավիան Կղզիների, Մեսոամերիկյան, Նոր Զեյլանդիայի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի, Ֆիլիպինների, երկաթյա դարաշրջանի Բրիտանիայի և Թայվանի որոշ էթնիկ խմբերում։ Դաջվածքի արդիականացումը գալիս է 1700-ականներին Ջեյմս Կուկի կատարած ճանապարհորդությունից։ Կուկի գիտական ղեկավար և արշավախմբի բուսաբան Սըր Ջոզեֆ Բենքսը Անգլիա է վերադառնում դաջվածք արած։ Նա անգլիական բարձր խավի ներակայացուցիչ էր համարվում։ Կուկի նավակազմի շատ անդամներ նույնպես վերադարձան Անգլիա դաջվածքներով, որը ավանդույթ դարձավ և շուտով պետք է ասոցացվեր նավագնացների հետ։ Նրանք վերարտադրեցին դաջվածքի գործընթացը, և այն լայն տարածում գտավ։ Քանի որ շատ դաջվածքների հիմքում ընկած էին պոլինեզիան և ճապոնական դաջվածքների օրինակներ, դաջվածքների սիրողական վարպետները մեծ պահանջարկ ունեին այն քաղաքներում, որտեղ նավամատույցներ կային։ Դաջվածքի առաջին փաստագրված մասնագետը Մարտին Հիլդեբրանդտն է ԱՄՆ-ում, ով ներգաղթել էր Բոստոն՝ Գերմանիայից 1846 թվականին։ 1861-1865 թվականներին նա դաջվածքներ էր անում Ամերիկյան Քաղաքացիական Պատերազմին մասնակցող երկու կողմի զինվորներին։ Բրիտանիայում դաջվածքի առաջին պրոֆեսիոնալ մասնագետը հաստատվել է 1870-ականներին։

1970-ականներից ի վեր դաջվածքները Արևմտյան նորաձևությունում գրավեցին հիմնական տեղ։ Դաջվածքները տարածվեցին բոլոր խավի ներկայացուցիչների, երկու սեռերի, տարբեր տարիքային շրջանակներում։ 2010թվականին, ավստրալացի մինչև 30 տարեկան ներկայացուցիչների 25%-ը դաջվածք ուներ։

Մաշկաբանության Ամերիկյան Ակադեմիան տարբերում է 5 տեսակի տատուներ՝

Տրավմատիկ տատուներ (բնական տատուներ), առաջանում են վնասվածքների հետևանքով,

Սիրողական տատուներ/պրոֆեսիոնալ տատուներ, երկուսն էլ ստեղծվում են ավանդական մեթոդներով և ժամանակակից տատու ապարատներով, Կոսմետիկ տատուներ (ժամանակավոր տատուներ) և   բժշկական տատուներ։

Որոշ տատուներ բնորոշում են ծիսակատարություններ, կարգավիճակի կամ կոչման նշաններ, կրոնական կամ հոգևոր նվիրվածության սիմվոլներ, քաջությունը խորհրդանշող դեկորացիաներ, սեքսուալ գրավչության և պտղաբերության նշաններ, սիրո գրավական, պատժամիջոց, ամուլետներ և թալիսմաններ, հովանավորության և որպես վտարանդիների, ստրուկների և դատապարտյալների նշաններ։ Դաջվածքների նշանակությունը տարբեր է լինում՝ կախված վայրից և մշակույթից։ Դաջվածքը կարող է արտահայտել տվյալ անձի վերաբերմունքը իր կողակցի, հարազատի կամ իր հետ կապ չունեցող մարդկանց վերաբերյալ։

Հիմա մարդիկ դաջվածքները ցանկանում են գեղարվեստական, կոսմետիկ, կրոնական, սենտիմենտալ/հիշարժան նպատակներով, ինչպես նաև նշելու իրենց պատկանելիությունը որևէ հանցագործ կամ մասնավոր էթնիկ խմբի։

Մարդկանց վրա դաջվածքներ են անում նաև իրենց կամքին հակառակ։ Ամենահայտնի նշանը նացիստական կենտրոնացված ճամբարի նշանն է Հոլոքոստի ժամանակ։ Նրանք այս միջոցը կիրառում էին տարբերակելու համար բանտարկյալների մարմինները։ Դաջվածքները օրինակ Չինաստանում արվում էին բանտարկյալների կամ ստրուկների երեսներին՝ որպես պատժամիջոց։ Հռոմեական կայսրության ժամանակ զինվորները օրենքով տատուներ էին կրում, որպեսզի հնարավոր չլիներ դասալքությունը։ Գլադիատորների և ստրուկների դաջվածքները միանման էին։ Դաջվածքները երբեմն օգտագործվում են դատաբժշկական նպատակներով՝ ճանաչելու վառված, նեխած կամ խեղված մարմինները։ Քանի որ դաջվածքի պիգմենտը շատ խորն է մաշկի տակ, այն հեշտ չէ մաքրել կամ ոչնչացնել, եթե նույնիսկ մաշկը վառվում է։ Դաջվածքներ անում են նաև կենդանիներիմարմինների վրա՝ դեկորատիվ նպատակներով։

Կոսմետիկ վիրահատության ոլորտում շարունակվում է կոսմետիկ դաջվածքներ ցանկացողների քանակի աճը։ Կոսմետիկ դաջվածք ասելով հասկանում ենք մշտական դիմահարդարում։ Կոսմետիկ դաջվածքների միջոցով հաստացվում են ունքերը, մեծացվում շուրթերը, ընդգծվում են աչքերը և այլն։

Բժշկական դաջվածքները օգտագործվում են վստահ լինելու համար, որ գործիքները ճիշտ են տեղադրված ճառագայթաբուժության կրկնակի կիրառման համար։ Նմանատիպ դաջվածքները նաև ինֆորմացիա են տալիս այն կրողի մասին (արյան խումբ, առողջական վիճակ և այլն)։ Բժշկական նպատակներով դաջվածքներ հավանաբար արվել են հին ժամանակներում։ 1898 թվականին Դանիել Ֆուքեն (բժիշկ) հոդված է գրել Հին Եգիպտոսում բժշկական դաջվածքների փորձարկումների վերաբերյալ։ Նա նկարագրել է կին մումիաների վրա եղած դաջվածքները, որոնք ըստ նրա, արված էին բուժիչ կամ բուժական նպատակներով։

Դաջվածքի կիրառումը հնում երկու հիմնական նպատակ էր հետապնդում։ Առաջին հերթին, այն հանդիսանում էր որպես «այցեքարտ», երբ դաջվածքը պատմում էր մարդու մասին ամեն ինչ, նրա տոհմական պատկանելիությունը և նույնիսկ կենսագրությունը։ Եվ երկրորդ՝ դաջվածքը կիրառվում էր որպես դրոշմ, որով խարազանում էին հանցագործներին և ստրուկներին։ Ամեն դեպքում դաջվածքը որոշակի տեղեկատվություն հաղորդում մարդու կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Դաջվածքը, ըստ շատ ժողովուրդների պատկերացումների, իր մեջ կրում էր տիեզերական և մոգական բնույթ։ Մարդիկ հավատում էին, որ մարմնի վրա պատկերի գոյությունը կպաշտպանի իրենց չար ոգիներից, հակառակորդի զենքից։ Ռազմիկի համար դաջվածքի հիմնական մասը մարմնի վրա կոնքն էր։ Դրանք ամբողջությամբ պատվում էին մոգական նշաններով և մանտրաներով (պաշտպանական խոսքեր): Այն նաև գրավչության միջոց էր հակառակ սեռին դուր գալու համար։ Տղամարդը հպարտանում էր իր դաջվածքներով։ Սակայն, այսօր դաջվածքն իր մոգական խորհրդաբանությունը կորցրել է։ Այսօր շատերը դաջվածքը դիտարկում են վերապրուկ, որը վկայում է մարդու մարգինալ մշակույթի պատկանելիությունը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո դաջվածքի մշակույթը մեծ տարածում ստացավ նաև ԱՄՆ-ում, որտեղ էլ ի հայտ եկան դաջվածքի համար նախատեսված էլեկտրական սարքերը։ Հենց այդ ժամանակից սկսած դաջվածքը դարձավ ոչ միայն արվեստի ուղղություն, այլև բիզնեսի առաջատար ճյուղերից մեկը։ Հետագայում, դաջվածքի միտումները մի քանի անգամ անկում ամպրեցին։ 20-րդ դարի 60-ական թթ. դաջվածքները մեծ տարածում ունեին ռոք-երգիչների շրջանում, որին հաջորդում էին երիտասարդների մեծ զանգվածներ, որոնք կրկնօրինակում էին կրենց կուռքերին։ Դաջվածքի առկայությունը խորհրդանշում էր որոշակի շրջանակների պատկանելություն։ Հետագայում այն դարձավ նորաձևության առաջատար ուղղություննեից մեկը, որոնք զարդարում էին հայտնի մոդելների, մարզիկների, երգիչների մարմինները:

Այսօր դաջվածքի մշակույթը գեղարվեստական նշանակություն ունի։ Նույնիսկ գոյություն ունեն մասնագիտացված թանգարաններ, ցուցադրություններ, որոնք նվիրված են դաջվածքի տարբեր ոճերին և ազգային առանձնահատկություներին։ Անընդհատ բացվում են նոր կենտրոններ, մշակվում են դաջվածքի նոր տեխնիկական ձևեր։ Դաջվածքի պատկերումը ստեղծագործական գործընթաց է, ինչը պահանջում է գեղարվեստական ճաշակի, հմտության և երևակայության առկայություն։

Ինչ վերաբերում է դաջվածքների գենդերային ասպեկտներին պետք է ասել, որ դրանք էապես տարբերվում են իրենց ոճով։ Տղամարդիկ նախընտրում են սեփական մասկուլինությունն ընգծող դաջվածքները, որոնք երբեմն ագրեսիվ տեսք ունեն։ Դրանք առանձնանում են իրենց մեծ չափերով և ընդգրկում են մարմնի մեծ հատվածներ։ Կանայք նախընտրում են նուրբ ծաղիկներ, թռչուններ, թիթեռներ և կենդանիներ: Կանացի դաջվածքները առավել պահպանողական են, քան տղամարդկանցը, որոնք ակտիվ հետևում են նորաձևության միտումներին:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook