Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Ապարանում 1717-րդ խաչն ամրացվեց Սուրբ Խաչ հուշարձանին (Ֆոտո)

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա այսօր՝ հունիսի 2-ին, 1717-րդ խաչը տեղադրվեց: 1717-րդ խաչի խաչքավորը Հայոց զինվորն էր՝ քառօրյա պատերազմի մասնակից 7 զինծառայողներ: 1716-րդ խաչի  խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը խաչը փոխանցեց զինվորներին, որից հետո այն օծվեց եւ տեղադրվեց «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա:

«Այս տարի խաչքավորի կերպարը զինվորի մեջ է իմաստավորվել, մեզ ապրիլյան պատերազմը թելադրեց, որ այս տարվա խաչի քավորը Հայոց զինվորը լինի: Ապրիլյան պատերազմում սխրանք գործած 7 զինծառայողներ այսօր տեղադրեցին  1717-րդ խաչը: Պաշտպանության նախարարության աջակցությամբ ընտրեցինք այն 7 զինծառայողներին, որոնք այսօր արտահայտեցին հայ զինվորի ընդհանրական կերպարը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը:

Խաչքավորներից ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանն էլ նշեց, որ խաչքավոր լինելը մեծ պատիվ է իր եւ ընկերների համար: Նա նշեց, որ կարեւոր է հայրենիքը անվտագության համար միշտ միասնական եւ համախմբված լինելը:

Հիշեցնենք, որ Հարություն Բադալյանը 2016թ. ապրիլի 2-ին իր զինակից ընկերների հետ կարողացել է ժամանակին կասեցնել հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը, որի համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին զինծառայողներ, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:

Միջոցառման վերջում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook