Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բազալ բջջային քաղցկեղ

Բազալ բջջային քաղցկեղ
Բազալ բջջային քաղցկեղը (ԲԲՔ) մաշկի քաղցկեղներից ամենատարածվածն է և բոլոր տեսակի քաղցկեղներից ամենահաճախ հանդիպողը: ԲԲՔ-ն զարգանում է բազալ բջիջների անոմալ, չկառավարվող աճի հետևանքով:
Քանի որ ԲԲՔ-ն դանդաղ է զարգանում, նրանց մեծ մասը բուժելի է ժամանակին հայտնաբերման և բուժման դեպքում, նվազագույն վնաս հասցնելով:
ԲԲՔ-ի պատճառները, ռիսկի գործոնները, նախանշաններն իմանալը կօգնի հայտնաբերել զարգացման վաղ շրջանում, երբ բուժելը ավելի հեշտ է:

📍Ինչ է բազալ բջիջը
Վերնամաշկի երեք հիմնական բջիջներից մեկն է, որոնք թափվում են նորերի առաջացմանը զուգահեռ: ԲԲՔ զարգանում է, երբ արևի (կամ սոլյարիների) ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության հետևանքով ԴՆԹ-ի վնասումը առաջացնում է փոփոխություններ բազալ բջիջներում, ինրը բերում է նրանց անկառավարելի աճի:

📍Ինչ տեսք ունի բազալ բջջային քաղցկեղը
ԲԲՔ կարող է լինել բաց խոցի, կարմրավուն բծերի, վարդագույն հավելումների, փայլուն մակերեսով թմբիկների տեսքով: Երբեմն մակերեսը կարող է թացանալ, կեղևակալել, քոր գալ կամ արյունահոսել: Ցանավորումը հիմնականում տեղակայվում է մաշկի բաց տեղամասերին: Մուգ մաշկ ունեցողների մոտ ԲԲՔ-ի մոտավոր կեսը պիգմենտավորված է, ունի շագանակագույն երանգ:
Կարևոր է նշել, որ տարբեր հիվանդների մոտ ԲԲՔ տեսքը կարող է էականորեն տարբերվել:

📍Որքանով է վտանգավոր բազալ բջջային քաղցկեղը
ԲԲՔ-ը հազվադեպ է տարածվում քաղցկեղի նախնական սահմաններից դուրս, սակայն աճի դեպքում կարող են վտանգավոր լինել և այլանդակել տեսքը: Չբուժելու դեպքում ԲԲՔ-ը կարող է տարածվել դեպի մաշկի խորքը և քայքայել մաշկը, հյուսվածքները, ոսկորները: Որքան ուշ բուժել ԲԲՔ-ը, այքան բարձր է ռեցիդիվի հավանականությունը: Կան որոշ ագրեսիվ դեպքեր, երբ ԲԲՔ-ը տարածվում է մարմնի այլ տեղամասեր: Ավելի հազվադեպ դեպքերում կարող է վտանգավոր լինել կյանք#առողջապա

Նյութը տրամադրել է @Sevak Mkrtchyanը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook