ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ ՓՅՈւՆԻԿՅԱՆ ԱՐՄԱՎԵՆՈւ ՊՏՂՈՎ
Բույսը համարվել է Աստծո կողմից մարդկանց տրված պարգև` առատության, հարստության և առողջության խորհրդանիշ։
Բույսը մեծ նշանակություն է ունեցել անապատներում ապրող արաբական ազգությունների կյանքում։ Նպաստել է մշակույթի զարգացմանը, արաբ զինվորները արշավանքների ժամանակ իրենց հետ արմավի պտղի մեծ պաշար են տարել։ Հայտնի են արմավի մոտ հազար տեսակներ։ Հայտնաբերվել են մոտ 2000 տարվա վաղեմություն ունեցող արմավի սերմեր, որոնցից իսրայելցի գիտնականները կարողացել են մշակել արմավի այն տեսակը, որը գոյություն է ունեցել նշված ժամանակաշրջանում և հետագայում անհետացել` մոտ 500 տարի առաջ։ Տեսակն ունի առավել հարուստ քիմիական բաղադրություն և առանձնանում է յուրահատուկ բուժիչ հատկություններով։
Արմավի պտուղներն իջեցնում են խոլեստերինի մակարդակը, օգտակար են աթերոսկլերոզի, անեմիայի, ֆիզիկական և նյարդային հյուծվածության դեպքում։ Նպաստում են ոսկորների ապաքինմանը կոտրվածքներից հետո։ Պտուղը պարունակում է մի նյութ, որն առատացնում է կերակրող մայրերի կաթը։
ՓՈՐԿԱՊՈւԹՅՈւՆ.-Խուրմայի հինգ պտղին ավելացրեք 500 մլ ջուր և պատրաստեք կոմպոտ։ Եփուկը խմեք նախաճաշից առաջ։
-Հեռացրեք կորիզները, մանր կտրատեք 5 պտուղ, ավելացրեք 2 թ/գ հալեցրած կարագ և 2-3 հատ սև պղպեղի հատիկների փոշի։ Կերեք լուսաբացին, ժամը` 5-6-ին, մոտակա երկու ժամվա ընթացքում չի կարելի ուտել կամ որևիցե ըմպելիք օգտագործել։
ԼՈւԾ.– Վերոգրյալ քանակի պտուղներին ավելացրեք 200 մլ զտված ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի,15րոպե եփեք, 30 րոպե թրմեք։ Հեռացրեք կորիզները, իսկ պտղի քերուկը խառնեք եփուկին, ավելացեք 50 գրամ բրնձի շիլա։ Խառնուրդը կերեք ճաշից և ընթրիքից հետո։
ՄԵՏԵՈՐԻԶՄ.- Եփած 5 խուրմայի քերուկին խառնեք 1գ չամանի սերմի փոշի։ Կերեք 30-ական գրամ, օրը 4-5 անգամ։
ՀՅՈւԾՎԱԾՈւԹՅՈւՆ, ՄԱՐՄՆԻ ՔԱՇԻ ԿՈՐՈւՍՏ.- 20 պտուղը 15 րոպե եփեք 1լ ջրում, քամեք, պտուղները կերեք օրվա ընթացքում` 20-30 գրամ ընկուզեղենի հետ, իսկ եփուկով պատրաստեք բրնձով ապուր։
ՀԱՃԱԽ ԿՐԿՆՎՈՂ ՀՈԳՆԱԾՈւԹՅԱՆ ԶԳԱՑՈւՄ, ՍԱԿԱՎԱՐՅՈւՆՈւԹՅՈւՆ.-10 հատ թարմ պտուղը տեղավորեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք 1 թ/գ կոճապղպեղի, 1-ական գրամ համեմի սերմի և զաֆրանի փոշիներ։ Կիպ փակեք տարան, 2 շաբաթ թրմեք տաք տեղում` փաթաթեք կտորով։ Կերեք 3-ական ճ/գ՝ օրը երեք անգամ ուտելուց 1 ժամ հետո։
ԴԻՄԱՅԻՆ ՆՅԱՐԴԻ ԲՈՐԲՈՔՈւՄ.Աղացեք 10 հատ խուրմայի պտղամիսը, խառնեք հալեցրած կարագին (2։1), կերեք 2-ական ճ/գ, օրը` 4-5 անգամ, կամ` կերեք 50-ական գրամ խուրմա, օրը 2-3 անգամ, 100 մլ կաթի հետ։
ՑԱՎԵՐ ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՇՐՋԱՆՈւՄ, ՏԱԽԻԿԱՐԴԻԱ.-Մանրացրեք 2 պտուղ, ստացված շիլան խառնեք 2 թ/գ մեղրին, կերեք օրվա ընթացքում, շարունակեք ըստ անհրաժեշտության։
ՄԻԳՐԵՆ.-Հիվանդության համալիր բուժման ընթացքում կերեք 50գ խուրմա օրվա ընթացքում։
ՀԻՊԵՐՏՈՆԻԱ.-Նախաճաշից առաջ կերեք 50գ խուրմա, շարունակեք 3 շաբաթ, ընդմիջեք 10օր, կրկնեք։
ԽՈՐԽԱԲԵՐ.Խուրմայի 10 պտուղը 30 րոպե եփեք 500 մլ ջրում, խմեք տաք վիճակում։
Ա. Ամասիացին խորհուրդ է տվել օգտագործել խուրման կաթի հետ` սերմնարտադրությունն առատացնելու համար.200 գ տրորած պտղին ավելացրեք 400մլ եփած կաթ և 1թ/գ դարչինի փոշի, 24 ժամ թրմեք սառնարանում, 2 օրվա չափաբաժինն է։
Նյութի աղբյուր՝ ՄԱԳԱՂԱԹ.AM