Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բանանի ամենաօգտակար հատկությունները

Բանանը շատ համեղ միրգ է, որը կարող է հիանալի փոխարինող միջոց լինել վնասակար քաղցրավենիքին։ Սակայն քչերին է հայտնի, որ իրականում այս միրգը կարող է շատ ավելի առողջարար լինել, քանի որ օժտված է մի շարք օգտակար հատկություններով։ Մասնագետները ներկայացրել են բանանի ամենաօգտակար հատկություններն ու հինգ պատճառ այն սննդակարգում ներառելու համար։

Հարուստ է սննդարար նյութերով

Բանանը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, ուստի շատ կարևոր է օրգանիզմի համար։ Մեկ միջին չափի հասած բանանը պարունակում է մոտ 105 կկալ, 27 գրամ ածխաջրեր, 3,1 գրամ մանրաթելեր, 1,3 գրամ սպիտակուց, 31,9 մգ մագնեզիում, 26 մգ ֆոսֆոր, 422 մգ կալիում, 10,3 մգ վիտամին C, 0,02 մգ ֆոլաթթու, 0,03 մգ բետա-կարոտին և 0,03 մգ ալֆա-կարոտին։ Այս բոլոր սննդարար նյութերը նպաստում են օրգանիզմի տարբեր գործառույթների, այդ թվում՝ նյութափոխանակության, շնչառության, մարսողության, ոսկորների զարգացման ու բջիջների վերականգնման պահպանմանը։ Բացի այդ, չնայած իր համեմատաբար ցածր կալորիականությանն այն էներգիա է հաղորդում առանց ճարպերի, խոլեստերինի ու աղի։

Բարելավում է մարսողությունը

Բանանը հարուստ է մանրաթելերով, որը նպաստում է աղիների առողջության պահպանմանը։ Ընդամենը մեկ միջին չափի բանանը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ մանրաթելերի քանակության շուրջ 10%-ը։ Մարսողության հաճախակի խանգարումների, փորկապության կամ փորլուծության դեպքում մանրաթելերով հարուստ մթերքի գործածությունն անչափ կարևոր է, ուստի բանանը կարող է հիանալի բնական բուժիչ միջոց լինել նման խնդիրներից ազատվելու համար։

Նպաստում է սրտամկանի առողջության պահպանմանը

Այս միրգը հարուստ է մեծ քանակությամբ կալիումով, ուստի շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար։ Այս տարրը խոչընդոտում է զարկերակների պատերին խոլեստերինի կուտակմանը՝ դրանով իսկ կանխելով սրտանոթային տարբեր խնդիրների զարգացումը։

Կանխում է թթվայնացնող սթրեսը

Բանանը հարուստ է հզոր հակաօքսիդանտներով՝ դոֆամինով ու կատեխիններով, որոնք կապված են սրտի հիվանդությունների հավանականության նվազման հետ։ Այս հակաօքսիդանտները շատ կարևոր են իմունային համակարգի համար և օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ՝ կանխելով բջիջների վնասվածքները։

Օգնում է պայքարել ընկճախտի դեմ

Մեծ քանակությամբ տրիպտոֆանի շնորհիվ բանանը հիանալի միջոց է դեպրեսիայի ախտանշանները մեղմելու համար։ Սա է պատճառը, որ ընկճախտեվ հիվանդներին խորհուրդ է տրվում հաճախ բանան ուտել։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook