Sunday, April 28, 2024
Նորություններ

Բնական լուծողական միջոց, որը կարճ ժամանակում արդյունավետ կերպով կազատի փորկապությունից

Փորկապությունը շատ տհաճ խնդիր է և կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, որոնցից ամենատարածվածներն են սխալ սննդակարգը, վնասակար սովորությունները և ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը:

Բացի այդ, փորկապության առաջացմանը կարող են նպաստել նաև.

·        սթրեսը,
·        քնի պակասը,
·        տարիքը,
·        որոշ դեղամիջոցների ընդունումը,
·        որոշ վիտամինների ընդունումը,
·        սննդակարգում ջրի և մանրաթելերի պակասը:

Փորկապությունը կարող է լինել նաև ավելի լուրջ որևէ հիվանդության կողմնակի բարդություն կամ ախտանշան, ուստի մշտական փորկապության ու որովայնի հատվածում ցավերի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:

Սակայն գոյություն ունի մի բնական լուծողական միջոց, որը շատ արդյունավետ է և համարվում է փորկապության բուժման լավագույն միջոցը: Այն այնքան արդյունավետ է, որ երբեմն նույնիսկ բժիշկներն են հիվանդին նման բուժում նշանակում:

Բաղադրությունը.

·        1 բաժակ արմավ,
·        1 բաժակ սալորաչիր,
·        5 բաժակ եռացրած ջուր:

Պատրաստման եղանակը.

·        Արմավներն ու սալորաչիրը մանր կտրատել:
·        Լցնել դրանք եռացրած ջրի մեջ և եփել մինչև ստացվի թանձր խառնուրդ:
·        Ստացված զանգվածը բավական է մոտ 20 չափաբաժնի համար (1 ճ.գ.):

Այս խառնուրդը կարելի է համատեղել նաև նախաճաշի հետ՝ պարզապես ավելացնելով այն շիլային, կեֆիրին կամ յոգուրտին: Այն բացարձակապես անվնաս է ցանկացած տարիքի անձանց համար և չի առաջացնում կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook