Բուսամիջոցներ սակավարյունության համար
Զոպա- բույսի գագաթային մասը չորացնել, փոշիացնել: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել մաս-մաս մեկ օրվա ընթացքում:
Иссоп, шалфей.-զոպա դեղատու -եղեսպակ- ունի նյարդերը հանգստացնող, քնաբեր, հակասնկային, արյունարգել հատկություն: Թուրմով լվանում են գլուխը միգրենի ինչպես նաև մազաթափության դեպքում, չոր խոտի փոշու հոտը վերադարձնում է ուշագնաց մարդու գիտակցությունն ու կանխում է գլխապտույտը: Նվազեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ: Բացի այս, եղեսպակ կարելի է օգտագործել նաև ստամոքսի հիվանդությունների, խոլեցիստիտի, հեպատիտի, շաքարային դիաբետի թույլ ձևերի դեպքում: Եղեսպակով լոգանքները շատ օգտակար են պսորիազի, էկզեմաների ու այլ մաշկային հիվանդությունների դեպքում: Բույսը պարունակում է էսթրոգենանման նյութեր՝ կիրառվում է կանանց հիվանդությունների ու դաշտանադադարի դեպքում:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Иссоп, шалфей.-զոպա դեղատու -եղեսպակն-Նվազեցնում է կերակրող մայրերի կաթը: Հակացուցված է հղիներին, վահանագեղձի ցածր ֆունկցիայի, անհատական անընկալունակության դեպքում:
Գազար- ուտել արմատապտուղը:
Թզենի- 3 հատ չորացրած թզի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, մի քիչ եռացնել: Վերցնել կրակից, թրմել 10-20 րոպե և խմել կում-կում:
Մասրենի-1 թեյի գդալ մանրացրած պտուղները 20 րոպե տաքացնել թույլ կրակի վրա,առանց կրակից վերցնելու ,վրան լցնել 1 բաժակ ջուր, եփել մի քանի րոպե: Կրակից վերցնել , ծածկել տաք շորով, թրմել 20 ժամ: Խմել քնելուց 15-20 րոպե առաջ, 1 ճաշի գդալ:
Սերկևիլ-Ուտել թարմ պտուղները: Խմել թարմ պտուղներից պատրաստված հյութը կամ եփուկը:
Հոնի-1 բաժակ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ չոր հոն, եռացնել: Թրմել 30-50 րոպե, օրական խմել 3 անգամ 0.5 բաժակից: