Friday, May 3, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններSEO

Եղինջատենդ

Մաշկային թեթև փոփոխություններ երեխաները հաճախ են ունենում: Դրանցից շատերը արագ են անցնում, բայց լինում են նաև վարակիչ հիվանդություններ որոնք պետք է անմիջապես բուժել: Ցանը այլ ախտանշանների հետ կարող է հուշել որևէ վարակիչ հիվանդության մասին:%d6%84%d6%80%d5%bf%d5%b6%d5%ad%d5%a1%d5%b7-1

Շատ մաշկային խանգարումներ առաջացնում են քոր: Դա անհրաժեշտ է որևէ  կերպ հանգստացնել, քանի-որ մաշկը եղունգով քորելիս վարակ կարող է անցնել:

Երեխային պետք է բամբակյա սպիտակեղեն հագցնել, քանի-որ բամբակը  ավելի քիչ է գրգռում մաշկը: Քորվող շրջնը պետք է մշակել զելյոնկայով, որը նվազեցնում է մաշկի  գրգռվածությունն ու բորբոքումը: Երոխային լողացնելիս, եթե մաշկը վնասված չէ, կարելի է ջրին մի բուռ աղ  կամ հացի սոդս ավելացնել:

Եղինջատենդ

Քոր առաջացնող ցան է, որն առաջանում է կարմիր փքվածքների տեսքով: Դրանք անցնում են մի քանի ժամվա ընթացքում, սակայն կարող են հետո նորից հայտնվել: Ցանը առաջանում է ուժեղ արևից, կամ որոշ մթերքների ու դեղամիջոցների նկատմամբ ալերգիայից:

Ախտանշաններն են` քոր եկող կարմիր փքվածքներ, որոնք նման են բշտիկների: 1 մմ-ից մինչև 1 սմ լայնությաբմ կարմիր շերտեր: Ավելի խոշոր փքվածքները իրար են միանում:

Եթե եղինջատենդն ալերգիայի հետևանք է, փորձեք պարզել  թե ինչից է  առաջանում: Ցանը ի հայտ է գալիս ալերգածնի հետ շփվելուց  մի քանի ժամ հետո:

Եթե երեխայի  դեմքը, լեզուն կամ ըմպանը այտուցվում են, եթե մաշկի ցանը չի անցնում 4 ժամվա ընթացքում, եթե երեխան հաճախ է ունենում  եղջրատենդի նոպաներ  պետք է անհապաղ բժիշկ հրավիրել:

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook